From Wikipedia, the free encyclopedia
Օվերդրայվ (անգլ.՝ overdrive), ձայնային էֆեկտ, որը ձեռք է բերվում ազդանշանի խեղաթյուրման միջոցով, իր ամպլիտուդի «փափուկ» սահմանափակմամբ կամ համապատասխան սարքով։
Եթե խոսենք ծագման բնույթի մասին, ապա օվերդրայվը և դիստորշնը աշխատում են մեկ ֆիզիկական սկզբունքով, դա ազդանշանի սահմանափակումն է ամպլիտուդով։ Օվերդրայվում այս սահմանափակումը «փափուկ» է, այսինքն, սինուսոիդների գագաթները կտրված են ոչ թե ուղիղ գծով, այլ հարթ անկյուններով։ Դիսշտորշնում սահմանափակումը «կոշտ» է[1], այսինքն, սիուսոիդիի գագաթները պարզապես ուղիղ են կտրված[2]։
«Փափուկ» սահմանափակման պատճառով ելքային ազդանշանը սկսում է խեղաթյուրվել համամասնորեն մուտքագրման ազդանշանի մակարդակով։ Այսպիսով, կիթառի ազդանշանի մշակման համար օվերդրայվ օգտագործելիս, կարելի է ընդգծել ձայնի դինամիկան։ Կախված լարերի ուժից, կիթառի ազդանշանի խեղաթյուրումը կփոխվի, ինչը արմատապես տարբերվում է դիստորշնից[3]։ Դիստորշնը խեղաթյուրում է մուտքագրման ազդանշանը, անկախ իր մակարդակից (ամպլիտուդից)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.