Օդրի Ազուլե[8] (ֆր.՝ Audrey Azoulay; օգոստոսի 4, 1972(1972-08-04)[2][3][4][…], La Celle-Saint-Cloud, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ 2016- 2017 թվականներին եղել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Փակել

Կենսագրություն

Օդրի Ազուլեն ծնվել է 1972 թվականի օգոստոսի 4-ին Փարիզում՝ մարոկկացի հրեաների ընտանիքում։ Նրա հայրը՝ Անդրե Ազուլայը, եղել է Մարոկկոյի թագավոր Հասան II-ի խորհրդականը։ Դպրոցական տարիքում ամառային արձակուրդները անց է կացրել թագավորական պալատում։ Ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Փարիզ Դոֆին համալսարանում, ինչպես նաև գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան՝ Լանքասթերի համալսարանում։ Ավարտել է նաև Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչարարության ազգային դպրոցը[9]։

2000 թվականին ավարտելով Վարչարարության ազգային դպրոցը՝ աշխատանքի է անցել Իլ դը Ֆրանս երկրամասի հաշվեքննիչ պալատում, ինչպես նաև անդամակցել է պետական ծառայությունների գների և էֆֆեկտիվության վերահսկման կոմիտեում։ 2006 թվականին աշխատանքի է անցել Կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնում, որտեղ գլխավորել է տեսաձայնագրման միջոցների բաժինը։ 2014 թվականին նշանակվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական, որտեղ, հիմնականում, զբաղվել է կինոյի և տեսաձայնագրման միջոցների շուկայի խնդիրներով[10]։ Նրա պարտականությունների ցանկում եղել է եվրոպական շուկայում ֆրանսիական ֆիլմերի պաշտպանությունը, քանի որ շուկայում հայտնվել էր Netflix ընկերությունը[11]։

2016 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ Մանուել Վալս երկրորդ կառավարությունում[12]։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին հրավիրվել է Բեռնար Կազնյովի կառավարություն, որտե զբաղեցրել է մշակույթի և հաղորդակցության նախարարի պաշտոնը[13]։

2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոնը բաժին է ընկել Ֆրանսուա Նիսսենին, իսկ Ազուլայը չի ընդգրկվել կառավարության կազմում[14]։

2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ Նա իր պաշտոնավարումը կսկսի 2017 թվականի նոյեմբեր ամսից[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.