Քուինս համալսարան (անգլ.՝ Queen's University), պաշտոնական՝ Քինգստոնի Քուինս Համալսարան (անգլ.՝ Queen's University at Kingston), Թագավորական համալսարան, հանրային հետազոտական համալսարան Օնտարիո նահանգի Քինգստոն քաղաքում։ Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։
Հիմնադրվել է 1841 թվականի հոկտեմբերի 16-ին, համաձայն Վիկորյա թագուհու արձանագրության՝ համալսարանը ստեղծվել է Կանադայի հիմնադրումից 26 տարի առաջ[16]։ Համալսարանին է պատկանում մոտ 1400 հա (3500 ակր) հող ամբողջ Օնտարիոյում և Անգլիայի Արևելյան Սասիքսում գտնվող Հերսթմոնսի ամրոցը[17]։ Քուինս համալսարանը առաջարկում է տասական կրթական ծրագրեր բակալավրի և մագիստրատուրայի համար[18]։
Համալսարանը հիմնադրվել է Շոտլանդիայի եկեղեցու կողմից։ Նախարարությունների համար ուսանողների պատրաստման առաջին պարապմունքները եղել են 1842 թվականի մարտի 7-ից 13 ուսանողների և 2 պրոֆեսորների կազմում[19]։ Արևմտյան ծովեզրյա նահանգներում Թագավորական համալսարանն առաջինն էր, որ ընդունեց իգական սեռի սովորելու իրավունքը և ձևավորեց ուսանողական ինքնակառավարություն։ 1883 թվականին կանանց համար հիմնադրվել է բժշկական քոլեջ։ 1888 թվականին համալսարանը առաջարկել է վերապատրաստման դասընթացներ՝ դառնալով առաջին կանադական համալսարանը, որը սկսել է առաջարկել այն[16]։ 1912 թվականին ստացել է ներկայիս իրավաբանական անվանումը։
Ամբողջ աշխարհում բնակվում է Քուինս համալսարանի 23,000 ուսանող և ավելի քան 131,000 շրջանավարտ[20][21]։ Հայտնի շրջանավարտների թվում են պետական պաշտոնյաներ, գիտնականներ, գործարարներ և Ռոդսի 56 թոշակառուներ[22]։ Համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 215 թվականին Maclean's-ի բուհերի վարկանիշում, 2014 թվականին՝ 187-րդ, 251-ից մինչև 275-րդ հորիզոնականները 2013-2014 թվականներին QS աշխարհի բուհերի վարկանիշում և 201-ից 300-րդ հորիզոնականը 2014 թվականին Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում[23][24][25]։
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արժանացել է համալսարանի պատվավոր աստիճանի։ Համալսարանի դափնեկիրն են նաև անգլիայի արքայազն Չարլզը և Կանադայի նախկին վարչապետ Ժան Կրետյենը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.