From Wikipedia, the free encyclopedia
Դիքի Քեյթ (անգլ.՝ Kate Dickie, հուլիսի 4, 1971[1], East Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի շոտլանդացի դերասանուհի։ Առավել հայտնի է HBO-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում կատարած Լիզա Արենի դերով։
Քեյթ Դիքի անգլ.՝ Kate Dickie | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | East Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Douglas Ewart High School? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
kate-dickie.com | |
Դիքին ծնվել է Շոտլանդիայի Իստ-Քիլբրայդ քաղաքում, սակայն մանկությունն անկցակցրել է Շոտլանդիայի տարբեր մասերում (Դամֆրիսում և Գալոուեում, Պերտշիրում, Էյրշիրում), քանի որ ընտանիքը հաճախ է տեղափոխվել։ Վաղ տարիքից դերասանական վարպետության հանդեպ դրսևորել է հետաքրքություն, որին սատարել են նաև ծնողները։ Ծագելով աշխատանքային ընտանիքից (նրա հայրը եղել է ֆերմեր և այգեպան), որտեղ ընտանիքի անդամներից ոչ մեկը կապ չի ունեցել արվեստի հետ, նա ամաչել է իրեն դերասան անվանել, քանի որ վախեցել է հավակնոտ երևալուց[2]։ Թատերական խմբակների այցելությունն օգնել է նրան հաղթահարել անվստահությունը, որը առաջացել է դպրոցների հաճախակի փոփոխությունների պատճառով, ինչպես նաև օգնել է հարմարվել նոր մարդկանց և նոր պայմաններին։
Դպրոցն ավարտելուց հետո Դիքին ընդունվել է Քրքոլդիի քոլեջ՝ դերասանական վարպետության ազգային վկայական ստանալու համար։ 1990 թվականին ընդունվել է Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիա և որոշել է մնալ Գլազգոյում[2]։ Նա սկսել է աշխատել թատրոնում և հնարավորություն է ստացել ելույթ ունենալ Շոտլանդիայի մի քանի լավագույն թատերական ընկերությունների հետ։
Դիքին դստեր՝ Մոլիի և ընկերոջ՝ ձայնային օպերատոր Քենիի հետ ապրում է Շոտլանդիայի Քելվինբրիջ քաղաքում։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Ու՞մ ես դու սիրում | Who Do You Love? | մամա | կարճամետրաժ |
2006 | Պատահարներ | Accidents | մամա | կարճամետրաժ |
Կարմիր ճանապարհ[3][4][5][6] | Red Road | Ջեքի | ||
Բերք | The Harvest | Էմմա Բոուվի | ||
2008 | Հետք | Trace | Կարեն | |
Սոմերսթաուն | Somers Town | Ջեյն | ||
Նա սպանել է ոստիկաններին | He Kills Coppers | Ջանիս | հեռուստաֆիլմ | |
2010 | Աքսորյալները[7] | Outcast | Մերի | |
Հարազատ որդի | Native Son | ոստիկան | կարճամետրաժ | |
Էշեր | Donkeys | Ջեքի | ||
2012 | Պրոմեթևս | Prometheus | Ֆորդ | |
Շել | Shell | Քլեր | ||
2013 | Կեղտ | Filth | Քրիսի | |
Ոչ միայն երջանիկ ավարտ | Not Another Happy Ending | Աննա Լեֆևր | ||
Նրանց համար, ովքեր ծովում են | For Those in Peril | Քեթի | ||
2015 | Կախարդ | The Witch | Կատերինա | |
2015 | Օպերատոր | Operator | Օպերատոր | կարճամետրաժ |
2021 | Կանաչ ասպետը | The Green Knight | թագուհի |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1994 | Ռեբ Ք․ Նեսբիթ | Rab C. Nesbitt | երիտասարդ աղջիկ | (23 էպիզոդ) - «Mother» |
2003 | Արատ | The Vice | Բևերլի | (1 էպիզոդ) - «Gameboys» |
Թագգարտ | Taggart | (1 էպիզոդ) - «Penthouse and Pavement» | ||
2004 | Դեռ խաղ | Still Game | հղի աղջիկ | (1 էպիզոդ) - «Swottin» |
2007 | Թագգարտ | Taggart | Վենդի Նյուջենթ | (1 էպիզոդ) - «Island» |
2010 | Անառակ դուստրեր | Five Daughters | Իզաբելա Քլենել | (2 էպիզոդ) |
Երկրի սյուները | The Pillars of the Earth | Ագնես | ||
2011-14 | Գահերի խաղը[8] | Game of Thrones | Լիզա Արեն | (5 էպիզոդ) |
2012 | Նոր հնարքներ | New Tricks | Ֆիոնա Մաքդուգալ | (1 էպիզոդ) - «Glasgow UCOS» |
2013 | Ցանկացած միջոցներով | By Any Means | Պատրիսիա Բրուքս | (1 էպիզոդ) |
2018 | Լացը | The Cry | Մորվեն Դևիս | (4 էպիզոդ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.