1999 թ. ամերիկյան ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Քեզ ատելու 10 պատճառ» (անգլ.՝ 10 Things I Hate About You), 1999 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն։ Սյուժեն հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսի վրա։
Կատարինա Սթրեթֆորդը սովորում է «Պադուա» ավագ դպրոցում, ունի շատ վատ բնույթ և ատում է դպրոցի բոլոր տղաներին։ Նրա կրտսեր և գեղեցկադեմ քույրը՝ Բյանկան օգտագործում էր այդ դպրոցի հռչակավոր տղաներին։ Միաժամանակ նա համակրում էր նոր աշակերտ Քեմերոնին և տեղի գեղեցիկ-մոդել Ջոուի Դոններին։ Նրանց հայրը, Ուոլթեր Սթրեթֆորդը թույլ չէր տալիս Բյանկային գնալ ժամադրության՝ հաճախ կրկնելով իր իսկ սահմանած երկու կարևոր օրենքները. «Օրենք №1՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը, օրենք №2՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը»։ Սակայն երբ հայրը տեղեկանում է, որ ավագ դուստր Կատարինան զուգընկեր չունի, և չի էլ պատրաստվում հանդիպել տեղի տղաների հետ, նոր օրենք է մոգոնում, համաձայն որի Բյանկան կարող է գնալ ժամադրության, միայն Քեթից հետո։ Բյանկան պատմում է Քեմերոնին այդ մասին, որ կարող է գնալ ժամադրության, եթե Քեթի կյանքում հայտնվի տղամարդ։ Քեմերոնն ամբողջացնում է կայանալիք խնջույքը և ասում է Ջոուին, որպեսզի Քեթի համար ընկեր գտնի, ուստի վերջինս փորձում է համոզել դպրոցական խուլիգան Պատրիկին, այդ գործի համար՝ վճարելով ծառայությունների համար։ Պատրիկը փորձում է խնամել Քեթին, սակայն ոչինչ չի ստացվում։ Քեմերոնը Բյանկայից տեղեկանում է քրոջ հետաքրքրությունների մասին և դրանց մասին տեղեկացնում Պատրիկին։ Քույրերը գնում են խնջույքի, որտեղ Քեթը հարբում է։ Պատրիկը նրան սթափեցնում է և ուղեկցում մինչև տուն, իսկ Բյանկան հիասթավել էր Ջոուից և խնդրում էր Քեմերոնին, որպեսզի նրան տանի տուն։
Խնջույքից հետո Քեթը նեղանում է Պատրիկից, քանի որ վերջինս հրաժարվել էր նրան համբուրել, իսկ Ջոուին շարունակում էր Պատրիկին վճարել, քանի որ մոտենում էր ավարտական երեկոն։ Շուտով Պատրիկն իրոք սիրահարվում է Կատարինային։ Կատարինան ներում է նրան, բայց չէր ցանկանում մասնակցել ավարտական երեկոյին։ Բյանկան խնդրում էր հայրիկին, որպեսզի թույլ տա իրեն մասնակցել ավարտական երեկոյին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Վերջին պահին Քեթը որոշում է գնալ ավարտական երեկոյին, իսկ Բյանկայի հետևից գալիս է Քեմերոնը։ Ջոուին կատաղել էր, որ Բյանկան Քեմերոնի հետ էր։ Ջոուին գնում է Պատրիկի մոտ և Քեթի ներկայությամբ պատմում պայմանավորվածության մասին։
Հաջորդ օրը դպրոցում Քեթը կարդում է բանաստեղծություն `«10 պատճառ քեզ ատելու» վերնագրով, որտեղ պատմում էր, որ շատ ցավ է զգացել նրանից, թե ինչ էր արել Պատրիկը և ինչ ճանապարհով։ Քեթը վազում է դասարանից և ավտոկանգառում գտնում կիթառ, որը Պատրիկը գնել էր Ջոուի տված գումարով։ Քեթը ներում է Պատրիկին։
Դերասան | Դեր |
---|---|
Հիթ Լեդջեր | Պատրիկ Վերոնա |
Ջուլիա Սթայլզ | Կատարինա Սթրեթֆորդ |
Լարիսա Օլեյնիկ | Բյանկա Սթրեթֆորդ |
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ | Քեմերոն Ջեյմս |
Դեյվիդ Քրամհոլց | Մայքլ Էքման |
Էնդրյու Քիգան | Ջոյ Դոններ |
Լարի Միլլեր | Ուոլթեր Սթրեթֆորդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.