From Wikipedia, the free encyclopedia
Փռյուգիացիներ (հուն․՝ Φρύγες, Phruges կամ Phryges), հին Հնդեվրոպական լեզվով խոսող ժողովուրդ, որը սկզբնապես բնակվել է հարավային Բալկաններում, ու ըստ Հերոդոտոսի, հանդես են եկել Բրիգներ անվամբ, հետագայում՝ Հելլեսպոնտոսով գաղթելով ու վերջնականապես հաստատվելով Փոքր Ասիայում, անվանվել են Փռյուգիացիներ։ Չնայած դրան, փռյուգացիների բալկանյան ծագումը ժամանակակից գիտնականների քննարկման առարկա է[1][2]։
Փռյուգիացիներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
Փռյուգերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Փռյուգիան ունեցել է բրոնզեդարյան զարգացած մշակույթ։ Հունական երաժշտության ամենավաղ ավանդույթները մասամբ կապված են փռյուգիական երաժշտության հետ, որը փոխանցվել է Փոքր Ասիայի հունական գաղութների միջոցով, հատկապես փռյուգիական լադը, որը հին հունական երաժշտության մեջ ընկալվում էր, որպես ռազմաշունչ երաժշտություն։ Համաձայն առասպելի, փռյուգացի Միդասը, «ոսկե հպման» արքան, երաժշտություն սովորել է հենց Օրփեոսից։ Եվս մեկ երաժշտական հայտնագործություն, որը հայտնի է Փռյուգիայից, դա երկփողանի եղեգնյա գործիքն է՝ ավլոսը։ Հունական դասական պատկերագրության մեջ Պարիսը, որ տրոյացի էր, ներկայացված էր որպես ոչ հույն՝ իր փռյուգիական գլխարով, որը կրում էր նաև Միհրը և այն պահպանվել է ժամանակակից պատկերներում, որպես ամերիկացի և ֆրանսիացի հեղափոխականների «Ազատության գդակ»։
Փռյուգիացիները խոսում էին հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող փռյուգերեն լեզվով։ Ժամանակակից համաձայնությամբ, հունարենը համարվում է փռյուգերենի ամենամոտ ազգակից լեզուն[3][4][5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.