From Wikipedia, the free encyclopedia
Փշամորթներ (լատին․՝ Echinodermata), կենդանիների տիպ։ Իրենց անվանումը ստացել են իրենց փշոտ մակերեսի համար (echin հունարեն նշանակում է «փշոտ»)։ Փշամորթների թվին են դասվում ծովաստղերը, ծովոզնիները, ծովային վարունգները և տափակ ծովոզնիները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փշամորթներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Echinodermata
| ||||||||
|
Փշամորթներն ընդգրկում են մոտ 7000 տեսակ։ Բոլորն էլ ծովային կենդանիներ են։ Մեծ մասը դանդաղ է շարժվում (եթե ընդհանրապես շարժվում է)։ Փշամորթներին հատուկ է ճառագայթային համաչափությունը։ Փշամորթներն իրենց մաշկի վրա ունեն ցցված փշաձև ելուստներ,ինչից էլ ստացել են իրենց անվանումը։
Փշամորթների թրթուրային փուլը երկկողմանի համաչափ է։ Սա հաստատում է այն փաստը, որ փշամորթները սերտորեն կապված չեն այլ ճառագայթաձև կենդանիների հետ, ինչպիսին են աղեխորշավորները, որոնք երբեք չեն ցուցաբերում երկկողմանի համաչափություն։
Փշամորթների մեծ մասն ունի ներքին կմախք (էնդոկմախք)՝ կազմված հենց մաշկի տակ գտնվող կարծր թիթեղիկներից։ Այս ներքին կմախքի ելուստներն ու փշերն են, որ առաջացնում են կենդանու անհարթ կամ փշոտ մակերեսը։
Միայն փշամորթներին է հատուկ ջրանոթային (ամբուլակրալ) համակարգը՝ ջրով լցված խողովակների ցանց, որը շրջանառում է ջուրը փշամորթի մարմնի միջով՝ հեշտացնելով գազափոխանակությունը (O2-ի մուտքն ու CO2-ի ելքը) և նյութափոխանակության արգասիքներից ազատումը։
Կենսաբանության 11-րդ դասարանի դասագիրք
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշամորթներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշամորթներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.