From Wikipedia, the free encyclopedia
Փիլիպոս Ա Աղբակեցի (1500-ականներ - մարտի 25, 1655, Վաղարշապատ), հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։
Փիլիպոս Ա Աղբակեցի | |
---|---|
Ծնվել է | 1500-ականներ |
Մահացել է | մարտի 25, 1655 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Pilippos I Aghbaketsi Վիքիպահեստում |
Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի տաճարները։
1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Սուրբ Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս՝ ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների՝ միմյանց միջև ծագած հակառակություններից։
1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը՝ մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։
Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Սուրբ Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։
Նախորդող՝ Մովսես Գ Տաթևացի |
Կաթողիկոս 1633–1655 |
Հաջորդող՝ Հակոբ Դ Ջուղայեցի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.