From Wikipedia, the free encyclopedia
Տրոկսլերի էֆեկտ կամ Տրոկսլերի ֆենոմեն, ֆիզիոլոգիական ֆենոմեն տեսողական ընկալման ոլորտում։ Առաջին անգամ նկարագրել է շվեյցարացի բժիշկ, փիլիսոփա և քաղաքագետ Իգնաց Տրոկսլերը 1804 թվականին[1]։
Ֆենոմենը դրսևորվում է, երբ դադարում են ընկալվել տեսողական գրգռիչները, որոնք խիստ կայուն դիրք ունեն աչքի ցանցաթաղանթի նկատմամբ։
Ողնաշարավոր կենդանիների աչքի կառուցվածքի յուրահատկությունն այն է, որ կենտրոնական զարկերակի և ցանցաթաղանթի երակների դասավորությունը ռեցեպտորների առաջ է գտնվում։ Աչքի այդպիսի կառուցվածքը հանգեցնում է այն բանին, որ մազանոթները ստվերում են ցանցաթաղանթի ռեցեպտորները, ինչը կոնպենսատորային մեխանիզմի բացակայության դեպքում կհանգեցներ պատկերի ամբողջական ընկալման խախտմանը։
Օպտիկական կոնպենսացիայի առանձնահատկությունն այն է, որ ուղեղն «անջատում» է անշարժ հատվածների պատկերումը ցանցաթաղանթին։ Քանի որ նորմալ վիճակում կենդանու աչքերը ֆիքսում են օբյեկտը շատ կարճատև ժամանակում (մարդու աչքերը տեսողական պատկերը ֆիքսում են օբյեկտը 0.2-0.6 վայրկյանում, որից հետո թրթռում է լինում), ապա միակ անշարժ օբյեկտը ցանցաթաղանթի նկատմամբ մնում են հենց աչքի կառուցվածքային տարրերը[2]։ Այդպիսով, հեռացնելով երկար ժամանակ տեսողական դաշտում հայտնված անշարժ օբյեկտները` ի հայտ է գալիս աչքի թերությունները քողարկելու հնարավորություն (այդ թվում` աչքի ոսպնյակի, ապակեմարմնի, եղջերաթաղանթի թերություններ)։
Տրոկսլերի էֆեկտը մասամբ սահմանափակված է անկյունային չափերով և օբյեկտի` աչքի օպտիկական առանցքի նկատմամբ ունեցած դիրքով։
Քանի որ ցանցի դեղին կետի շրջանում մազանոթներ չկան, այդ պատճառով կոնպենսացիայի անհրաժեշտություն չի առաջանում։ Դրա հետևանքով ֆենոմենը դրսևորվում է միայն անկյունագծային տեսողության շրջանում։ Երկրորդ սահմանափակումը ցանցաթաղանթում պատկերների չափերն են։ Ամենայն հավանականությամբ, քանի որ մազանոթների տրամագիծը փոքր է, ապա անշարժ, մեծ օբյեկտների ընկալման դադարում տեղի չի ունենում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.