From Wikipedia, the free encyclopedia
Տոռե Անունցիատա (իտալ.՝ Torre Annunziata ), կոմունա Իտալիայում՝ Կամպանիա մարզի Նեապոլի գավառում։ Նեապոլի հարավային արվարձանն է։ Ընկած է Նեապոլի ծոցի ափին, Վեզուվի ստորոտին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոռե Անունցիատա | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Նեապոլ (գավառ) | ||||
Մակերես | 7,54 կմ² | ||||
ԲԾՄ | 9±1 մետր | ||||
Բնակչություն | ▼40 153 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 80058 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NA | ||||
Պաշտոնական կայք | comune.torreannunziata.na.it | ||||
| |||||
Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 48 720, 2014 թվականի տվյալներով՝ 42.868[2]: Բնակչության խտությունը կազմում է 6960 մարդ/կմ²։ Քաղաքն զբաղեցնում է 7 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 80058, հեռախոսային կոդ՝ 081:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Քաղաքի ներկայիս տարածքում հին ժամանակներում գոյություն է ունեցել մի բնակավայր (հավանաբար Օպլոնտիս անվանումով), որը մեր թվականությունից առաջ 79 թվականին Վեզուվի ժայթքումից ավերվել է՝ մերձակայքում գտնվող Պոմպեյի ու Հերկուլանումի հետ մեկտեղ[3]։ 1970-ական թվականներին հնագետները այստեղ իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են կայսրուհի Պոմպեա Սաբինայի լավ պահպանված կեցավայրը՝ Պոմպեի վիլլան, ինչպես նաև Լուցիուս Կրասոս Տերցիուսի վիլլան։ Պատմա-ճարտարապետական այդ հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
1631 թվականին Տոռե Անունցիատան մեկ անգամ ևս ոչնչացվել է Վեզուվի ժայթքումից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.