Տողադարձ, գրության մեջ կիրառվող այն միջոցը (եղանակը), երբ նախորդ տողում տեղ չլինելու պատճառով բառի մի մասը տեղափոխվում է հաջորդ տողի սկիզբ, և նախորդ տողում մնացած (թողնված) մասի վերջում դրվում է կետադրական հատուկ նշան՝ ենթամնա, որ կոչվում է նաև տողադարձի նշան։

Տողադարձի հիմքում ընկած է վանկատման սկզբունքը։ Երբեմն տողադարձ կատարվում է նաև բառակազմական սկզբունքով։

Լեզուների մեծ մասում տողադարձը կատարվում է պարզապես բառը երկու մասի բաժանելով ու կետադրական հատուկ նշան դնելով։ Սակայն որոշ լեզուների մի շարք բառերում տողադարձի ժամանակ որոշակի փոփոխությունների են ենթարկվում որոշ տառեր կամ դիակրիտիկ նշաններ, օրինակ՝

Տողադարձի կանոնները հայերենում

Ժամանակակից հայերենում կիրառվող տողադարձի հիմնական կանոններն ամփոփված են Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում (լույս է տեսել 2006 թվականին)։

Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, ըստ որի՝

  • Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
  • Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
  • Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ը հնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։
  • Զբ, զգ, շտ, սպ, սկ, ստ և նման հնչյունակապակցություններով սկսվող բառերի տողադարձի ժամանակ ը-ն գրվում է բառի առաջին բաղաձայնից առաջ, օրինակ՝ ըզ-բոսանք, ըշ-տապել, ըս-կիզբ, ըս-տանալ, Հատուկ անունների ժամանակ նման տողադարձ չի կատարվում, որպեսզի հատուկ անունը Ը-ով չսկսվի, այսինքն՝ պիտի տողադարձել Ստե-փան։
  • Տողադարձի ժամանակ պիտի խուսափել ավելորդ Ը ներմուծելուց, օրինակ՝ ճիշտ են հարց-նել, մարմ-նամարզություն, կարմ-րել ձևերը, իսկ հարցը-նել, մարմը-նամարզություն, կարմը-րել ձևերը սխալ են։
  • Բարդ և նախածանցավոր բառերը կարելի է տողադարձել և՛ վանկատման, և՛ բառակազմական սկզբունքներով, այսինքն՝ կարելի է հաջորդ տող տանել արմատը կամ ամբողջական բառը, օրինակ՝ ան-ուրանալի կամ անու-րանալի, կաթն-ատամ կամ կաթնա-տամ, քսան-երեք կամ քսանե-րեք, ինքն-իշխան կամ ինքնիշ-խան։

Բառակազմական սկզբունքով տողադարձելիս գաղտնավանկի ը-ն չի գրվում ոչ նախորդ տողի վերջում, ոչ էլ հաջորդ տողի սկզբում, օրինակ՝ ան-կշռություն, արև-մտյան, դարա-գլուխ, ան-վնաս։ Բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ տողում մնացած բառամասը գաղտնավանկի ը-ից բացի այլ ձայնավոր չունի. տվյալ դեպքում ը-ն գրվում է, օրինակ՝ թըր-թիռ, ձկըն-կուլ։

  • Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ,

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.