Տղիբուլ
From Wikipedia, the free encyclopedia
Տղիբուլ (վրաց.՝ ტყიბული), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում. նույնանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Ընկած է Ռաչա լեռնաշղթայի Նակարելա սարի հարավարևմտյան լանփերին՝ Քութայիսից 42 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Թբիլիսիից 165 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ռիոն-Թբիլիսի-Տղիբուլ երկաթգծի վերջին կետն է։ Բնակչությունը՝ ▼8562 մարդ (2023)[1]։ Քաղաքի մերձակայքում կառուցվել են Տղիբուլի և Շաորայի հիդրոէլեկտրակայանները։ Կա քարածխի հանքավայր[3], որտեղ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով 2018 թվականին փլուզումներ են տեղի ունեցել՝ խլելով ընդհանուր առմամբ 18 ածխահատի կյանք[4]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Տղիբուլ | |||
վրաց.՝ ტყიბული | |||
| |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | ԻմերեթԻմերեթ | ||
Համայնք | Տղիբուլի շրջան | ||
Տվյալ կարգավիճակում | 1939 թվականից | ||
ԲԾՄ | 590 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | ▼8562 մարդ (2023)[1] | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 397 | ||
Փոստային դասիչ | 4300[2] | ||
Պաշտոնական կայք | tkibuli.org | ||
| |||
Քաղաքապետարանի շենքի մոտ կանգնեցված է եղել Իոսիֆ Ստալինի արձանը, որը դրված է եղել դեռևս վերջինիս կենդանության օրոք, բայց հետագայում ապամոնտաժվել է։ Շևարդնաձեի նախագահության շրջանում նրա իսկ կարգադրությամբ վերականգնվել է, հետագայում դարձյալ ապամոնտաժվել՝ կապված քաղաքի կենտրոնի վերակառուցման աշխատանքների հետ[5].