Տիտոս Մակկիոս Պլավտուս (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է (մ. թ. ա. 250[1], Սարսինա, Ումբրիա[2] - մ. թ. ա. 184[2], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3]) Ումբրիայի Սարսինա քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտուսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս» («Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա մահացել է (մ.թ.ա. 184.)։

Արագ փաստեր Տիտոս Մակկիոս ՊլավտուսTitus Maccius Plautus, Ծնվել է ...
Տիտոս Մակկիոս Պլավտուս
Titus Maccius Plautus
Thumb
Ծնվել էմ. թ. ա. 250[1]
ԾննդավայրՍարսինա, Ումբրիա[2]
Վախճանվել էմ. թ. ա. 184[2]
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն[3]
Մասնագիտությունկատակերգակ, դրամատուրգ և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներPseudolus?, Menaechmi?, Cistellaria?, Rudens?, Aulularia?, Miles gloriosus? և Mostellaria?
Տիտոս Մակկիոս Պլավտուս Վիքիքաղվածքում
 Plautus Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն և գրական գործունեությունը

Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր Ֆրիդրիխ Ռիչլը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր, որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են Հելիուսը և Կիկերոնը։

Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների՝ 50 տարեկանից։ Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա ժամանակակից անտաղանդ հեղինակները, որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ Վարրոի ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը, և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին, 10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը՝ նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն, որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»՝ (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկայությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։

Ստեղծագործություններ

  • «Ամփիտրիո»,
  • «Կճուճ»,
  • «Բաքոսուհիներ»,
  • «Գերիներ»,
  • «Վիճակ»,
  • «Երկվորյակներ»,
  • «Սնապարծ զինվոր»,
  • «Տեսիլք»,
  • «Վաճառական»,
  • «Երեք դրամ»,
  • «Խարդավանք»,
  • «Պարսիկ»,
  • «Էշեր»,
  • «Ճամպրուկ» և այլն։

Քաղվածքներ

Պլավտուսի պիեսներից բազմաթիվ հատվածներ վերցվել են թևավոր արտահայտությունների։ Առավել հայտնի է «Էշեր» կատակերգությունեից Homo homini lupus est քաղվածքը որ բառացիորեն թարգմանվում է՝ Մարդը մարդու նկատմամբ գայլ է։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.