![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Timgad_Ruins_Panorama.jpg/640px-Timgad_Ruins_Panorama.jpg&w=640&q=50)
Տիմգադ
From Wikipedia, the free encyclopedia
Տիմգադ (հին բերբերերենում կոչվել է Տամուգաս կամ Տամուգադին ), հռոմեա-բերբերական քաղաք Ալժիրի Օրեսի լեռներում։ Հիմնադրվել է 100 թվականին կայսր Տրայանոսի կողմից։ Քաղաքի ամբողջական անվանումը եղել է Կոլոնիա Մարսիանա Ուլպիա Տրայանա Տամուգադի։ Տրայանոսը քաղաքն անվանել է իր մոր Մարսիայի, ավագ քրոջ Ուլպիա Մարսիանայի և հոր Մարկուս Ուլպիուս Տրայանոսի հիշատակին։
Արագ փաստեր Տիմգադ, Տեսակ ...
Տիմգադ | |
---|---|
![]() | |
Տեսակ | commune of Algeria?, հնագիտական հուշարձան և հռոմեական քաղաք |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածք | Տիմգադ |
Մակերես | 90,54 հեկտար |
![]() | |
![]() |
Փակել
Գտնվում է ժամանակակից Ալժիրում, Բաթնա քաղաքից 35 կմ արևելք, ավերակները ուշագրավ են, քանի որ ներկայացնում են ցանցային պլանի լավագույն օրինակներից մեկը, որը օգտագործվել է հռոմեական քաղաքաշինության մեջ։ Տիմգադը 1982 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։