Տերունական աղոթք
տերունական աղոթք / From Wikipedia, the free encyclopedia
Տերունական Աղոթք, Հայր մեր, Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքը, որ նա հայտնեց իր աշակերտներին երանիներն ասելուց հետո որպես ճշմարիտ աղոթքի օրինակ։ Ասվում է (երգվում է) բոլոր խորհրդակատարությունների ժամանակ սկզբում և վերջում, ամեն անգամ խորհրդանշելով Տիրոջ հայտնութենական խոսքն իր իսկ մասին, թե Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը։
Մատթեոսի Ավետարանում Տերունական աղոթքը հետևում է երեխաներին որպես նրանց շարունակություն, իսկ Ղուկասի Ավետարանում Տերունական աղոթքը տրվում է աշակերտների խնդրանքով Մեզ աղոթել սովորեցրու։ Ղուկասի Ավետարանը «և մի տար մեզ փորձության» արտահայտությունից հետո չունի այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է...խոսքերը։
Տերունական աղոթքը պարունակում է յոթ ասույթ (խնդրվածք). առաջին երեքը (սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, Քո կամքը լինի...) փառաբանում են Աստծուն, մյուս չորս ասույթները (խնդրվածքները) վերաբերում են մարդուն. մարդը խնդրում է, որ Աստված իրեն տա հանապազօրյա հացը, թողնի պարտքերը, չենթարկի փորձության և ազատի չարից։ Եվ քանի որ աղոթողն իրեն ամբողջովին հանձնում է Աստծուն, ուստի և աղոթքի վերջում նրան է միայն ճանաչում հավիտենական արքա, հավերժ զորավոր ու փառավորյալ, ասելով Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն