From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Ալեքսանդրովնա Մասլովա (ռուս.՝ Татьяна Александровна Маслова, օգոստոսի 25, 1913, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 13, 1966, Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գեղեցկության մրցույթների ռուս մասնակից, Փարիզի «Միսս Ռուսաստան 1933» և «Միսս Եվրոպա 1933» մրցույթների հաղթող[1]։
Տատյանա Մասլովա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1913 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 13, 1966 (52 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Tatyana Maslova Վիքիպահեստում |
Տատյանա Մասլովան ծնվել է Ռուսաստանի կայսերության Սևծովյան նավատորմի լեյտենանտ Ալեքսանդր Մասլովի ընտանիքում, որը 1917 թվականին գնդակահարվել է բոլշևիկների կողմից[2]։ Մասլովի մահից հետո նրա ընտանիքը փախել Է Ռուսաստանից և ապաստան գտել Վիլնոյում (Վիլնյուս)։ Այնտեզ Տատյանայի մայրն ամուսնացել է հեծելազորի լեհ սպայի հետ։
Տատյանան ավարտել է Հռոմեական կաթոլիկ գիմնազիան, տիրապետել է հինգ լեզվի, երգել է, նվագել դաշնամուր[3]։
Հորեղբոր շնորհիվ մասնակցել է «Միսս Ռուսաստան» մրցույթին, որն իր լուսանկարն ուղարկել է «Փարիզ»ում հրատարակվող Ռուսական La Russie Illustrée ամսագրին։ Տատյանա Մասլովան հաղթող է ճանաչվել մրցույթում և հնարավորություն ստացել մասնակցել «Միսս Եվրոպա» մրցույթին։
1933 թվականի մայիսի 27-ին Մադրիդում տեղի ունեցած «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթում նա զբաղեցրել է առաջին տեղը։
Մրցույթներից հետո Տատյանա Մասլովան մասնակցել է Վարշավայում նկարահանումների։ Այնուհետև գեղեցկուհին վերադարձել է Վիլնո և այնտեղ վարել համեստ կյանք։
Տատյանա Մասլովան սիրված է եղել Լեհաստանում (1922-1939 թվականներին Վիլնոն եղել է Լեհաստանի կազմում), կոմպոզիտոր Ա. Յաշինսկին նրա պատվին գրել է «Լացող սիրտ» տանգոն, որն առաջինը կատարել է լեհ դերասան և երգիչ Ադամ Աստոնը[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ նա ամուսնացԵԼ Է Ռաֆայել Լոբանոսի հետ, որն իրենից քսան տարով մեծ է եղել։ Հարսանիքից անմիջապես հետո ամուսնական զույգը Վիլնոյից մեկնել է Գերմանիա։
Նրանք բնակություն են հաստատել Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ Տատյանա Մասլովան մահացել է 1966 թվականի հունիսի 13-ին՝ 52 տարեկան հասակում[5]։
«Miss Europa 1933» w warszawskim oddziale «I.K.C.» i «Światowida», (w:) «Ilustrowany Kuryer Codzienny», Rok XXVIII, nr 245, Kraków, 4 września 1933, s. 8. (польск.)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.