From Wikipedia, the free encyclopedia
Տակույա Կիմուրա (ճապ.՝ 木村 拓哉 Կիմուրա Տակույա, նոյեմբերի 13, 1972[1], Տյոֆու, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի երգիչ, երաժիշտ, դերասան, ռադիոհաղորդավար և SMAP-ի նախկին մենակատար[2]։
Տակույա Կիմուրա ճապ.՝ 木村 拓哉 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Տյոֆու, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Q11406031?, Q11406327? և Q11525385? |
Ազդվել է | Ռոլինգ Սթոունզ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, սեյու, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Shizuka Kudō? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SMAP? |
Երեխաներ | Cocomi? և Kōki,? |
Կայք | takuya-kimura.jp |
Takuya Kimura Վիքիպահեստում |
Տակույան ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 13-ին Տոկիոյում։ Մինչև վեց տարեկան նա ապրել է Օսակա նահանգի Մինոո քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Չիբա քաղաք, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ 1987 թվականի նոյեմբերին Տակույան հաջողակ լսումներ է անցել «Johnny & Associates» տաղանդների գործակալությունում, որի ժամանակ նա եղել է 15 տարեկան։ Լսումներից հետո նրանք ընտրել են հինգ տղա և ստեղծել «Skate Boys» անվամբ պարողների խումբ։ 1988 թվականի ապրիլին պրոդյուսեր Ջոնի Կիտագավան ընտրել է տասներկու տղաներից վեցին և ստեղծել է SMAP խումբը։
1996 թվականին թողարկվել է «Ամառային արձակուրդներ» հաջողակ սերիալը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր։ Տակույան ստացել է «Վարկանիշների արքա» մականունը։ Իսկ 2001 թվականին թողարկվել է «Հերոս» սերիալը, որը նույնպես նրա մասնակցությամբ դարձել է ճապոնական հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողակ հաղորդումներից մեկը[3][4]։
2000 թվականին ամուսնացել է երգչուհի Շիզուկա Կուդոյի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Կոկոմին և Միցուկին[5][6][7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ս | Երկար արձակուրդներ | Long Vacation | Հիդետոսի Սենա |
2001-2014 | ս | Հերոս | Hero | Կոհեյ Կուրյու |
2003 | ս | Հաջողություն | Good Luck!! | Հադզիմե Սինկայ |
2004 | ֆ | 2046 | 2046 | Տակու |
2004 | Հաուլի թափառող դղյակը | Howl's Moving Castle | Հաուլ | |
2006 | ս | Սեր և պատիվ | Love and Honor | Սինոսուկե Միմուրա |
2008 | ֆ | Փոփոխություն | Change! | Ասակուրա Կիետա |
2009 | ֆ | Ես գալիս եմ անձրևի հետ | I Come with the Rain | Սիտաո |
2010 | ֆ | 2199։ Տիեզերական օդիսեյ | Space Battleship Yamato | Սուսումու Կոդայ |
2011 | ֆ | Կուսակցության ստեղծում | Jiàn Dǎng Wěi Yè | ճապոնացի սպա |
2017 | ֆ | Անմահի շեղբ | Blade of the Immortal | Մանդզի[8][9] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.