Վրձին, գեղանկարչության ու գրաֆիկայի (ինչպես և վայելչագրության) մեջ․ ներկող նյութերը կտավի, թղթի և այլ հիմնաշերտի վրա քսելու հիմնական գործիքը։ Վրձին պատրաստվում է տարբեր կենդանիների ճարպահանված մազից կամ բրդից։ Առավել կոշտ, խոզի մազից Վրձինները (կլոր կամ տափակ) կիրառվում են յուղաներկերով գեղանկարչության, ավելի երկար մազով Վրձինները՝ սոսնձաներկերով գեղանկարչության, որմնանկարչության մեջ։ Կլոր, սրածայր Վրձինները օգտագործվում են ջրաներկով, տեմպերայով նկարելիս և գրաֆիկայում։ Բավարար փափկություն ու ճկունություն ունեցող ժանտաքիսի մազից Վրձինները կիոառվում են ամեն տեսակ ներկերով աշխատելիս։

Thumb
տարբեր վրձնատեսակներ

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 531


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.