From Wikipedia, the free encyclopedia
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», 2015 թվականի ամերիկյան սուպերհերոսների մասին պատմող արկածային ֆիլմ է, որը հիմնված է Marvel-ի կոմիքսների վրա։ Այն ստեղծվել է Marvel Studios-ի և տեղայնացվել Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Այն 2012 թվականի «Վրիժառուների» սիկվելն է և Մարվելի կինեմատոգրաֆիայի տիեզերքի յոթերորդ էկրանավորումը։ Ֆիլմը գրվել և նկարահանվել է Ջոս Վեդոնի կողմից։ Գլխավոր դերերում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Հեմսվորթը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Էվանսը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները, Դոն Չիդլը, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Էլիզաբեթ Օլսենը, Փոլ Բեթանիը, Քոբի Սմալդերսը, Էնթոնի Մաքիը, Հայլի Էթվելը, Իդրիս Էլբաը, Սթելան Սաքրսգարդը, Ջեյմս Սփեյդերը և Սեմուել Ջեքսոնը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սիկվելի մասին հայտարարվեց 2012 թվականի մայիսին՝ առաջին Վրիժառուների հաջողությունից հետո։ 2013 թվականի ապրիլին Վեդոնն ավարտելով ֆիլմի սցենարը՝ սկսեց լսումները։ Նկարահանումները սկսել են 2014 թվականի փետրվարին՝ Հարավային Աֆրիկայում։
«Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջան»-ի Լոս Անջելեսյան պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 13-ին և մայիսի 15-ին Հյուսիսային Ամերիկայում՝ 3D և IMAX 3D ֆորմատներով։ Ֆիլմը ստացավ դրական կարծիքներ և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան $1.4 միլիարդ՝ դառնալով 2015 թվականի երրորդ ամենաշատ շահույթ ստացած ֆիլմը և վեցերորդը՝ ողջ պատմության մեջ։ երկու սպասված շարունակություններ՝ Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 1 և Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 2 ֆիլմերը դուրս կգան 2018 թվականի մայիսի 4-ին և 2019 թվականի մայիսի 3-ին՝ հաջորդաբար
Վրիժառուների թիմը անկախանում S.H.I.E.L.D.-ի ավերումից հետո։ Լոքին ընկնում է գավազանի որոնումներով և հարձակվում Հիդրայի վերջին բազայի վրա։ Սոկովիայում դիմադրություն են ցույց տալիս երկվորյակ-մուտանտներ Պյետրոն և Մաքսիմոֆֆը, ովքեր գերբնական ուժեր են ստացել Հիդրայի-ի գիտնականների կողմից՝ Լոքիի գացավազանով կատարած փորձի պատճառով։ Վանդան ներխուժում է Թոնի Սթարքի գիտացկություն և տեսիլք ուղարկում գաղտնի վախից՝ Վրիժառուների կործանումը և Երկիր նոր ներխուժումը՝ որում մեղավոր է նա։ Սթարքը գալիս է այն եզրակացության, որ պետք է անհապաղ ավարտել խաղաղապահ ծրագիրը, որը ծառայում է մարդկության պաշտպանության համար, իսկ այնպիսին, ինչպիսիք են Սթիվ Ռոջերսը և Թորը չեն կարող ընդունել դա։ Թոնին համոզում է Բեններին օգնել իրեն՝ թիմից թաքցնելով տեղեկությունը, քանի որ «Ալտրոնի» հաջողությունը թույլ կտա հանգիստ ապրել առանց Հալքի և վերջապես սկսել հարաբերությունները Նատաշա Ռոմանովայի հետ։
Վրիժառուների աշտարակում, որը վերակառուվցել է վերջնական կռվից հետո, ուսումնասիրելով գավազանը, Սթարքը և Բենները քարի մեջ հայտնաբերում են արհեստական ինտելեկտ, որն իրենց հնարավորություն կտա իրագործել «Ալտրոն»-ի ծրագիրը, սակայն հնարավոր չի լինում արհեստական ինտելեկտին «կյանք տալ»։ Մինչ Թոնին և Վրիժառուները գտնվում են Հիդրայի-ի անկման համար կազմակերպված երեկույթում, Ջերվիսը շարունակում է «անհասանելի օղակի» որոնումները, որն իր մոտ հաջողվում է։ Ալտրոնը կենդանանում է և սկսում է տվյալների անալիզը, որով պարզվում է, որ մարդկությունը գտնվում է «լճացման» մեջ և շուտով նրանք կոչնչացնեն իրենք իրենց։ Էսպերիմենտը դուրս է գալիս հսկողություննից՝ Ջարվիսով հսկողության տակ վերցնելով «Երկաթյա լեգեոնը»՝ Երկաթե մարդու ավտոմատացված հագուստները և կատարում է Երկիրը «փրկելու» իր ծրագիրը։
Ալտրոնը հարձակվում է Վրիժառուների վրա և փախնում աշտարակից՝ սպանելով Ջարվիսին և տանելով իր գավազանը։ Թիմը բաժան-բաժան է լինում այն պատճառով, որ Սթարքը իրենցից թաքցրել է տեղեկությունը, սակայն վերջ ի վերջո որոշում են կրկին միանալ, բայց հավատը դեպի Թոնին ընկնում։
Ալտրոնը վերադառնում է բարոն Շտրուքերի ամրոց, որի տակ Հիդրան չիտուարաների հետազոտման համար լաբորատորիա էր կառուցել։ Նրանց հավաքել էին Նյու Նորքի կռվից հետո։ Ալտրոնը բազայում իրենց պաշտպանիչ հագուստից ստեղծում է ռոբոտների բանակ, ինչպես նաև ժամանակավոր մոդուլ-ավատարոներ, որոնք արտահայտում էին իրենց իսկ անձը։ Այնուհետև նա խմբի անդամ է դարձնում երկվորյակներին՝ իրենց խոստանալով Ստարքից վրեժ լուծել։ Տարաձայնության առաջացման պատճառը իր ընկերության արտադրած պաշտպանիչ հագուստների պատճառով Սոկովիայում տեղի ունեցած պատերազմում մահացել են իրենց ծնողները և սկսում են իրականացնել «իդեալական» մարմնի պատրաստումն էր։ Վրիժառուներն իրեց հերթին նյութեր են հավաքում։ Նրանք իմանում են, որ Ալտրոնին պետք է վիբրանիում, որի հանքերը գտնվում են Աֆրիկայում։ Հանքի գողացման ժամանակ Ալտրոնը և երկվորյակները մարտի են բռնվում վրիժառուների հետ։
Պարտությունից վնասված վրիժառուները գնում են Քլինթ Բաթոնի տուն, որպեսզի ժամանակավորապես թաքնվեն։ Այնտեղ գտնում են Նիք Ֆյուրիին, ով նույնպես թաքնվել է այդտեղ՝ Վրիժառուներին կրկին օգնելու համար։ Այդ ժամանակ Նատաշան Բրյուսին առաջարկում է փախչել և ապրել միասին, ինչին նա պատասխանում է, որ երեխաներին չի կարող միշտ վախով մեծացնել, քանի որ Հալքը կարող է արթնանալ։ Ալ վհուկի տեսիլքներից անհագնստացած Թորը դիմում է իր գիտնական ընկերոջ Էրիկ Սելվիգի օգնությանը։ Վրիժառուները ուղևորվում են Կորեա։ Տեղացի Չո բժիշկը կարողանում էր ստեղծել կենդանի մարդու հյուսվածքեր։ Այնտեղ Ալտրոնը Չոյի օգնությամբ Լոքիի գավազանի միջոցով ստեղծում է նոր մարմին։ Վրիժառուներին հաջողվում է վերցնել ռեգեներատորը մինչ Ալտրոնն այնտեղ կներբեռներ իր գիտակցությունը։ Բազեի աչքը ռեգեներատորը տանում է Ստարքի մոտ։ Կապիտան Ամերիկային միանում են երկվորյակները, ովքեր հասկանալով Ալտրոնի իսկական պլանները, կարողանում են հակահարված տան նրան։ Չնայած դրան՝ Վանդան զգուշացրել էր այն վտանգների մասին, որն իր մեջ կարող է ունենալ ռեգեներատորը։
Թոնի Սթարքը և Բրյուս Բենները, ուսումնասիրելով մարմինը, որոշում են այնտեղ տեղափոխել Ջարվիսի գիտակցությունը։ Պրոցեսը դեռ չի ավարտվում, երբ գալիս են Կապիտան Ամերիկան և երկվորյակները։ Նրանք փորձում են ոչնչացնել մարմինը՝ վախենալով Ալտրոնի պատմության կրկնումից։ Հերոսների միջև կռիվ է տեղի ունենում Հանկարծ Մյոլնիրի շնորհիվ գալիս է Թորը, ով կագնեցնում է կռիվը։ Անդրոիդը, որն Անվերջության քարիմիջոցով գիտակցություն է սատնում, իրեն անվանում է Վիժն և միանում է Վրիժառուներին, որպեսզի կանգնեցնի իր ստեղծող Ալտրոնին։
Թիմը գնում է Սոկովիա, որտեղ Ալտրոնը պատրաստում է իր պալնի վերջին կետը՝ չիթուարաների նավերը դարձնելով ռեակտիվ շարժիչներով օդանավերի, որով մի ամբողջ լեգեոն է ուղարկում Սոկովայում։ Այն պետք է ավերի Երկիրն ինչպես մեծ աստերոիդը՝ վերացնելով օրգանական կյանքը։ Մարդկանց տարհանելու գործում Վրիժառուներին օգնում է Նիք Ֆյուրին։ Հաջորդական մարտերից հետո Վրիժառուներին հաջողվում է ոչնչացնել Ալտրոնի հիմնական ուժերը, սակայն մարտի ժամանակ մահանում է Պյետրոն։ Դա կատաղեցնում է Վանդային, ով ինքն է սպանում Ալտրոնին՝ հանելով նրա «սիրտը»։ Քաղաքը սկսում է ընկնել, սակայն Ստարքին և Թորին հաջողվում է պայթեցնել այն օդում և վերացնել կատաստրոֆիկ հետևանքները։ Վիժնը հանդիպում է վերջին կիբօրգին, որի մեջ մտել է Ալտրոնը և կարճ զրույցից հետո ոչնչացնում դրան։ Կռվից առաջ Վիժենը Սոկովիայի համար ջնջում է Ալտրոնին համացանցից, որի հետևանքով օնլայն տիրույթում նա այլևս չի կարողանում թաքնվել և դրոնի հետ ոչնչացնում է արհեստական գիտակցությունը։
Կատարելով առաքելությունը, թիմի անդամները բաժանվում են։ Քլինթը վերադառնում է իր ընտանիքի մոտ։ Սթարքը Բարթոնի օրինակով, նույնպես «ընդմիջում» է վերցնում։ Բրյուս Բեններն անցնում է ընդհատակ, որպեսզի չվնասի Նատաշաին։ Թորը թռչում է Ասգարդ, բացատրելով, որ Անվերձության 4 քարերը անտեղի են հայտնվել վերջին տարիներին։ Կապիտան Ամերիկան և Սև այրին Վրիժառուների թիմ են ընդունում նոր հերոսների՝ Պատերազմողին, Վիժենին, Բազեին և Ալ վհուկին։
Տիտրերից հետո վերջին կադրում Թանոսը հագնում է Անվերջության ձեռնոցը և ասում․ - Լավ, ես դա կանեմ ինքս։
2012 թվականի մարտին Ջոս Վեդոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն է, ասել է, որ սիվելը կլինի «մի փոքր ավելի անձնական, ավելի ցավոտ»[43][44][45]։
«Վրիժառուների» պրեմիերային Ֆեյջն ասաց, որ ունեն մտադրություն՝ Վեդոնին որպես ռեժիսոր վերադարձնելու համար[46]։ 2012 թվականի մայիսին, առաջին ֆիլմի հաջող թողարկումից հետո, Disney-ի Բոբ Իգերը հայտարարեց սիկվելի զարգացման մասին[47]։ Նախորդ ֆիլմի դերասանական կազմի մեծ մասը դեռ պայմանագրի մեջ էին, բացի Ռոբերտ Դաունի կրտսերից, քանի որ չորրորդ ֆիլմից հետո նրա պայմանագիրը վերջացել էր[48]։
2012 թվականի San Diego Comic-Con International-ին Վեդոնն ասաց, ֆիլմը նկարահանելու մտադրությւն չունի[49]։ Չնայած դրան, 2012 թվականի օգոստոսին Իգերը ն հայտարարեց, որ Վեդոնը կվերադառնա նկարահանելու Մարվելի «S.H.I.E.L.D.-ի գործակալները» հեռուստասերիալը՝ ABC հեռուստաալիքի համար[50]։ Նույն ամսում, ավելի ուշ Դիսնեյը ֆիլմի պրեմիերան նշանակեց 2015 թվականի մայիսի 1-ին[51]։
2012 թվականի դեկտեմբերին Վեդոնն ասաց, որ նա վերջացրել է ֆիլմի ուրվանկարը[52]։ 2013 թվականի փետրվարին տեղի ունեցած Jameson Dublin International Film Festival-ին Վեդոնն ասաց, որ մահի թեման կշաորւնակվի սիկվելում[53], և մարտ ամսին նա խոստովանեց, որ ֆիլմի ստեղծմանը ոգեշնչել են «The Empire Strikes Back»-ը և «The Godfather Part II» ֆիլմերը[54]։
2013 թվականի ապրիլին նկարահանումների սկիզբը հետաձգվեցին մինչև 2014-ի սկիզբ՝ Շեփերթոն Ստուդիայում(Shepperton Studios), Անգլիա[55]։ «Երկաթե մարդը 3» ֆիլմի պրեմիերային Վեդոնն ասաց, որ նա ավարտել է սցենարի սևագրությունը և սկսել է վերջնական գրությունները և դերասանների հետ հանդիպումը։ Ավելիուշ նա ասւոմ է Սնդիկի և Ալ վհուկի մասին, որոնք հայտնվելու են ֆիլմում[56][57]։ Վեդոնը ռացիոնալ բացատրեց հերոսների մասին, ասելով, որ նա մեծացել է նրանց մասին կարդալով և նրանց ուժերը տեսականորեն շատ հետաքրքիր են։ Միակ խնդիրն այն, որ նրանց յուրաքանչյուրի կարողությունները շատ ծակող են․․․ Սնդիկն ունի սուպերարագություն, իսկ Ալ վհուկը տիրապետում է տելեկինեզի և կարող է մտնել քո գիտակցություն[58]։ Նա նաև ասաց, որ երկվորյակները թույլ տվեցին իրեն ֆիլմում ավելի շատ կոնֆլիկտներ ավելացնել և նրանց նման շեն Ամերիկային կամ Վրիժառուներին[59]։
2013 թվականի San Diego Comic-Con International-ին Վեդոնը հայտարարեց, որ ֆիլմը կանվանվի «Ալտրոնի դարաշրջանը»։ Չնայած վերնագրին, ֆիլմը հիմնված չէ համանուն կոմիքսների սերիաների վրա։ Ֆեյջը բացատրեց։ «Մենք նայում էին մի քանի վերնագրերի, սակայն ամեն ամիս հայտնվում էին նոր կոմիքսների գրքեր՝ որոնց անվանումը հրաշալի էր՝ «Ալտրոնի դարաշրջանը»»[60]։
Լսումները շարունակվում են մինչև 2013 թվականի ոգոստոսը, որով հայտարարվեց, որ Ջեյմս Սփեյդերը կխաղա Ալտրոնի դերը[37]։ Նոյեմբեր ամսին Մարվելը հաստատեց, որ Էլիզաբեթ Օլսենը և Աարոն Թեյլոր-Ջոնսոնը կխաղան Ալ վհուկի և Սնդիկի դերը[27]։ Թեյլոր-Ջոնսոնի հետ զրույցներ էին տանում հունիսի սկզբից[61][62][63], այն ժամանակ, երբ Օլսենն ընտրվեց միայն օգոստոս ամսին[64][65]։ Տարվա վերջին հաստտավեց, որ Մարկ Ռուֆալոն, Քրիս Էվանսը[21], Սեմուել Ջեքսոնը, Քրիս Հեմսվորթը[19], Սքարլեթ Յոհանսոնը, Քրիս Հեմսվորթը[23], Ջերեմի Ռեները[24] և Քոբի Սմալդերսը[29] կվերադառնան իրենց հին դերերով, իսկ Դոն Չիդլը, կխաղա Պատերազմողի դերը[25]։
Նկարահանումները սկսեցին 2014 թվականի փետրվարի 11-ին՝ չորեքշաբթի, Հարավային Ավրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում[66][67]։ Նկարահանումների երկորրդ մասը կատարվում էր առանց հիմնական դերասաններիի, նկարվում էին տեսարաններ, ետնանկարներ և Հալքի դրվագները[20][68]։ Հարավային Կորեայի նկարահանումները սկսեցին մարտի 30-ին Մապո կամրջի մոտ[69] և շարունակվեցին մինչև ապրիլի 14՝ Սեուլի տարբեր վայրերում[70]։
Ապրիլի 8-ին, նկարահանումները տեղափոխվեցին Հեմփշիրի Հոուլի Վուդսում[71]։ Օգոստոսի 6-ին Վեդոնը հայտարարեց, որ «Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանի» նկարահանումներն ավարտվել են[72]։
2014 թվականի հունիսին IMAX կորպորացիան հայտարարեց, որ ֆիլմը դուրս կգա [IMAX 3D[73]: 2015 թվականի մայիսին Վեդոնն ասաց, որ կոնֆիլկտներ է ունեցել Մարվելի ղեկավարության և ֆիլմի մոնտաժողների հետ՝ դրվագներն ընտրելու համար[74]։
Ֆիլմը պարունակում է 3,000 վիզուալ էֆեկտներ[75], որոնք կատարվել են տասը տարբեր վիզուալ էֆեկտների ստուդիաներում՝ ներառյալ Industrial Light & Magic-ը, ILM-ն, Trixter-ը, Double Negative-ը, Animal Logic-ը, Framestore-ը, Lola VFX-ը, Territory-ն, Perception-ը, Method Studios-ը, Luma Pictures-ը և The Third Floor-ը[76]։
2014 թվականի մարտին Բրայան Թայլերը պայմանագիր կնքեց Film score-ի հետ՝ փոխարինելով Ալան Սիլվեստրիին, որը, վերջինս աշխատում էր իր թվով երրորդ ֆիլմը Մարվելի հետ[77]։ Սաունդրեթի վրա աշխատել է նաև Դեննի Էլֆմանը, որն օգտագործելով Սիլվեսթրիի նախկին երաժշտությունը՝ ստեղծեց նորը[78]։ Hollywood Records-ը ալբոմի թվային տարբերակը թողարկեց 2015 թվականի ապրիլի 28-ին, իսկ սկավառակի վրա՝ մայիսի 19-ին։
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Հոլիվուդում գտնվող Դոլբի թատրոնում (Dolby Theatre), 2015 թվականի ապրիլի 13-ին[79][80], իսկ Եվրոպայում այն լույս տեսավ ապրիլի 21-ին, Լոնդոնի Vue West End կինոթատրոնում[81]։ Ապրիլի 22-ին ֆիլմը լույս տեսավ 11 երկրներում՝ 55%-ով ավելացնելով ֆիլմի շահույթը (44 երկրներ) հենց առաջին հանգստյան օրերի վերջին[82][83], մինչև Հյուսիսային Ամերիկայում 3D և IMAX 3D տարբերոկներով դուրս գալը[73][84][85]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը բարձրացավ 4,276 թատրոնների էկրաններին, ոորոնցից 2,761-ը 3D, 364-ը IMAX 3D, 400-ը պրեմիում մեծ և 143-ը D-Box տարբերակներով[86]։
Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքեց $457.4 միլիոն իսկ ուրիշ երկրներում՝ $943.8 միլիոն, ըստ որի, ամբողջ աշխարհում շահույթը եղավ $1.401 միլիարդ։ Այն կինեմատոգրաֆիայի պատմության վեցերորդ, իսկ 2015-ի ամենաշատ շահույթ ստացած ֆիլմն է[87][88]։
Ալտրոնի դարաշրջանը առաջին օրը ստացավ $84.46 միլիոնԸնդհանուր հաշվարկով ֆիլմն իր առաջին հանգստյան օրերին հավաքեց $191.3 միլիոն[89]։
44 երկրներից առաջին հանգստյան օրերում ֆիլմը հավաքեց $200.2։ Ամենաշահութաբեր երկրներն էին Հարավային Կորեան ($28.2 միլիոն), Միացյալ Թագավորությունը ($27.3 միլիոն) և Ռուսաստանը ($16.2 միլիոն)[83]։ Ֆիլմը ռեկորդներ սահմանեց շատ երկրներում։ Առաջին օրում այն գրանցեց լավ արդյուքներ՝ Մեքսիկա ($6.8 միլիոն), Ֆիլիպիններ ($1.6 միլիոն) և Ինդոնեզիա ($900,000)[90][91] MexicoOpeningDay:
Rotten Tomatoes-ը ֆիլմի հիմվլեով 274 կարծիքի վրա ֆիլմին տվեց 74%, 6.7/10[91]: Metacritic կայքում ֆիլմը հիմնականում ստացավ դրական կարծիքներ, 100-ից ստանալով 66[92]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.