![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Regions_of_Georgia_%2528country%2529.svg/langhy-640px-Regions_of_Georgia_%2528country%2529.svg.png&w=640&q=50)
Վրաստանի վարչական բաժանում
բնակավայր / From Wikipedia, the free encyclopedia
Վարչականորեն Վրաստանի տարածքը դե յուրե բաժանվում է պետական նշանակության 1 քաղաքի (մայրաքաղաք Թբիլիսի), 9 երկրամասի (վրաց.՝ მხარე ― մխարե) և 2 ինքնավար հանրապետություն (վրաց.՝ ავტონომიური რესპუბლიკა)՝ Աբխազիա և Աջարիա։
Արագ փաստեր
Փակել
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզի տարածքը (հետագայում պաշտոնապես դառնալով Շիդա Քարթլի, Մցխեթ-Մթիանեթ, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ և Իմերեթի մարզերի տարածքային մասերը), համապատասխանաբար վերահսկվում է մասամբ ճանաչված պետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից։