Վիքիպեդիա:Համագործակցություն/Պետերբուրգյան միամսյակ
From Wikipedia, the free encyclopedia
Ողջո՜ւյն, հարգելի վիքիխմբագիրներ։
←Նախորդ համագործակցության շաբաթվա էջը | Պետերբուրգյան միամսյակ | → Հաջորդ համագործակցության շաբաթվա էջը |
Սանկտ Պետերբուրգը հայ ժողովրդի բարեկամ քաղաքներից է։ Քաղաքի կենտրոնում գործում է հայ առաքելական եկեղեցի, Սանկտ Պետերբուրգի համալսարանում կա հայագիտության ամբիոն։ Ժամանակին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին (1934-1951), տնօրեն է եղել Էրեբունի բերդը հայտնաբերած գիտնականներից Բորիս Պիոտրովսկին (1964-1990), իսկ այժմ՝ նրա որդի, երևանցի Միխայիլ Պիոտրովսկին (1992թ․-ից մինչ այսօր), ով մայրական կողմից հայ է: Հայերի հանդեպ վերաբերմունքը ավելի քան դրական է: Հայերի հետ հարաբերություններին մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի ղեկավարների մեծ մասը, այդ թվում՝ առաջին քաղաքագլուխ Անատոլի Սոբչակը։ Սանկտ Պետերբուրգի համալսարանն են ժամանակին ավարտել Վիկտոր Համբարձումյանը, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սովորել էր Միխայիլ Պիոտրովսկու հետ, և շատ ուրիշ անվանի հայորդիներ: Այժմ հայ ժողովրդի և մայր Հայաստանի, ռուս ժողովրդի և Սանկտ Պետերբուրգի բնակչության հետ կապը համապետական բարձր հովանու ներքո ամրապնդում են քաղաքի 2 հայկական եկեղեցիները, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը՝ Սանկտ Պետերբուրգի ղեկավարության հետ միասին, որտեղ աշխատում են նաև հայ պաշտոնյաներ (օրինակ՝ քաղաքապետի տեղակալը):
Այս տարի լրանում է Սանկտ Պետերբուրգի 311-ամյակը։ Այդ առթիվ հունիս ամիսը առաջարկում եմ Սանկտ Պետերբուրգին նվիրված միամսյակ անել և գրել կամ խմբագրել արդեն առկա, բայց թերի հետևյալ 311 հոդվածները՝ տաս բաժին՝ 31–ական հոդվածով (ընդամենը 310) և Սանկտ Պետերբուրգ՝ 311։ Տարին Սանկտ Պետերբուրգի համար հոբելյանական է, քանի որ լրացել է հիտլերյան Գերմանիայի կողմից Լենինգրադի շրջափակման ազատագրման 70-ամյակը, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 160-ամյակը, լրանալու է Էրմիտաժի 250-ամյակը և Սանկտ Պետերբուրգի համալսարանի 290-ամյակը։ Ուստի նրանք, ովքեր կգրեն կամ կխմբագրեն ցանկում արդեն առկա ցանկացած 70-րդ, 160-րդ, 250-րդ, 290-րդ և 311–րդ հոդվածները, կստանան փոքրիկ հուշանվերներ՝ Սանկտ Պետերբուրգից։ Հուշանվերներ կստանան նաև առաջին 3 ամենաակտիվ մասնակիցները։
Հոդվածներ գրելու համար անհրածեշտ է հոդվածին կցել տեղեկաքարտ, կատեգորիա, հղում՝ այլ լեզուներին, գրել առնվազն մեկ էջի սահմանով։
Մասնակցելու համար գրանցեք Ձեր օգտանունը «Համագործակցության մասնակիցներ» բաժնում, իսկ Ձեր կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածները՝ ստորև ներկայացված համապատասխան բաժիններում («Ստեղծված հոդվածներ», «Բարելավված հոդվածներ»)։
Այս նախագծի շրջանակում ստեղծված հոդվածների քննարկման էջում տեղադրեք հետևյալ կաղապարը՝
- {{Կաղապար:Պետերբուրգյան միամսյակ նախագծի հոդված}},
իսկ բարելավված հոդվածների քննարկման էջում՝
- {{Կաղապար:Պետերբուրգյան միամսյակ/բարելավում}}
Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը։ Շնորհակալություն, հարգանքներով՝ Հայկ Հարությունյան --Hayk.arabaget (քննարկում) 15:39, 1 Հունիսի 2014 (UTC)