Վիքիպեդիան համացանցային հանրագիտարան է և հիմնված է համացանացային համայնքի փոխադարձ հարգանքի վրա, որը հետաքրքրված է ստեղծել բարձրակարգ հանրագիտարան։ Հետևաբար, գոյություն ունեն որոշակի բաներ, որոնք Վիքիպեդիան չէ։
![Blue tick](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/Blue_check.svg/30px-Blue_check.svg.png) |
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/c/ce/Nutshell.png) |
Կարճ ասած՝
- Տեղեկատվության ներմուծման համար Վիքիպեդիան գործնականում անսահմանափակ է, բայց Վիքիպեդիան թվային հանրագիտարան է և այդ պատճառով նպատակ չունի հավաքագրել ամեն ինչի մասին տեղեկատվություն:
- Քանի որ ամեն ոք կարող է դառնալ խմբագրող, Վիքիպեդիայում ոչ անարխիա է, ոչ ժողովրդավարություն և ոչ էլ բյուրոկրատիա:
|