Վիրակապ, փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու, երակային արյունահոսությունը դադարեցնելու, մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող վիրակապեր) և համար։ Ամրացնող և ճնշող վիրակապերը հիմնականում լինում են թանզիֆից, որի տակ դրվում է վիրակապական ստերիլ նյութ (բամբակով ծածկված մեկ շերտ թանզիֆ)։ Վիրակապական նյութերի շարքին են դասվում նաև թանզիֆե գնդիկները, անձեռոցիկները, տամպոնները, ոետինե արտազատիչները, ժապավենները և խողովակները։ Ամրացնող վիրակապերը, կախված մարմնի վիրակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև և այլն։ Վիրակապական նյութերը վերքի շրջանում ամրացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր (կոլոդիում, կլեոլ, կպչուն սպեղանի և այլն)։ Անշարժացնող վիրակապեր կիրառում են հիմնականում կոտրվածքների կամ փափուկ հյուսվածքների տարածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել փայտից, մետաղալարից, պլաստմասսայից (շինաներ)։ Տուժածին տրանսպորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 470)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրակապ» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.