From Wikipedia, the free encyclopedia
Վինիպեգ (անգլ.՝ Winnipeg) կամ Վինի (անգլ.՝ Winnie), ամերիկյան սև արջի էգ, որը 1915 թվականից մինչև իր մահը՝ 1934 թվականը, ապրել է Լոնդոնի կենդանաբանական այգում։ Ալան Ալեքսանդր Միլնի ստեղծած Վինի Թուխ գրական կերպարի նախատիպն է հանդիսացել։
Վինիպեգ | |
---|---|
Վինին և Հարի Քոլբորնը, 1914 | |
Անվան բնօրինակ | Winnipeg |
Տեսակ | կենդանաբանական այգու կենդանի և անազատության մեջ ապրող միջատներ |
Սեռ | իգական |
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Օնտարիո, Կանադա |
Սատկել է | մայիսի 12, 1934 |
Սատկելու վայր | Լոնդոնի կենդանաբանական այգի, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Վինիպեգ |
Winnipeg the Bear Վիքիպահեստում |
Վինիպեգին 1914 թվականին ձեռք է բերել կանադական բանակի լեյտենանտ Հարի Քոլբորնը։ Հարին արջուկին Օնտարիոյի Ուայթ Ռիվեր քաղաքի մոտ նրա մորը սպանած որսորդից 20 դոլարով ձեռք է բերել արևմտյան ռազմաճակատ ուղարկվելուց առաջ և գաղտնի տեղափոխել է Մեծ Բրիտանիա։ Արջուկը անմիջապես դարձել է ռազմական կորպուսի կենդանի թալիսմանը, որտեղ Քոլբորնը անասնաբույժ էր ծառայում։ Քոլբորնը արջուկին Վինիպեգ է անվանել կամ համառոտ՝ Վինի, ի պատիվ իր հայրենի քաղաքի պատվին։ Ֆրանսիա մեկնելուց առաջ Քոլբորնը Վինիին հանձնել է Լոնդոնի կենդանաբանական այգուն, իսկ պատերազմից հետո հրաժարվել է արջուկին ետ՝ Կանադա տանել և նվիրել է կենդանաբանական այգուն[1]։ Վինիպեգը Լոնդոնի կենդանաբանական այգում ապրել է 20 տարի և մահացել է 1934 թվականի մայիսի 12-ին։ Այս ամբողջ ժամանակ Վինիպեգի պարենավորումը ապահովել է կանադական ռազմական անասնաբուժական կորպուսը, որի մասին փաստող հուշատախտակ է փակցվել 1919 թվականին արջի վանդակի վրա։
Վինին մեծ ժողովրդականություն էր վայելում կենդանաբանական այգու այցելուների շրջանում, որոնց շարքերում էր գրող Ալան Ալեքսանդր Միլնի որդին։ 1924 թվականին չորսամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը առաջին անգամ է տեսել արջուկ Վինիին և նրա պատվին վերանվանել է իր թավշե արջուկին՝ Արջուկ Էդվարդից՝ Վինի Թուխի[2], որը իր հերթին ոգևորել է հորը գրել գիրք Վինի Թուխի մասին։ Վինի Թուխի մասին գրքի շնորհիվ արջ Վինիպեգը աշխարհում մեծ ժողովրդականություն է ստացել։
1981 թվականի սեպտեմբերին 61-ամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրել է Վինի արջի արձանը (քանդակագործ՝ Լորն Մաքքին)։ 1999 թվականին «Ֆորտ Հարի Հորս» գնդի հեծյալները նույն այգում տեղադրել են լեյտենանտ Հարի Քոլբորնի ու Վինիպեգի քանդակը, որի կրկնօրինակը հետագայում տեղադրել են նաև Վինիպեգի՝ կանադական քաղաքի, կենդանաբանական այգում[3]։
1996 թվականին Կանադայի փոստը 7,5 մլն տպաքանակով Վինիի և լեյտենանտ Քոլբորնի պատկերով փոստային նամականիշ է թողարկել[4], իսկ 2004 թվականին Վինիպեգի պատմության հիման վրա կինոնկար է նկարահանվել՝ «Վինի անունով արջը» անգլ.՝ A Bear Named Winnie), որտեղ Քոլբորնի դերում հանդես է եկել Մայքլ Ֆասբենդերը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.