From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Իվանովիչ Պացաև (ռուս.՝ Виктор Иванович Пацаев, հունիսի 19, 1933[1], Ակտոբե, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 1971[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1971, հետմահու)։
Վիկտոր Պացաև | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1933[1] |
Ծննդավայր | Ակտոբե, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 30, 1971[1] (38 տարեկան) |
Մահվան վայր | Սոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Penza State University? (1955) |
Մասնագիտություն | ճարտարագետ և տիեզերագնաց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Viktor Patsayev Վիքիպահեստում |
1955 թվականին ավարտել է Պենզայի ինդուստրիալ (այժմ՝ պոլիտեխնիկական) ինստիտուտը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում եղել է 1969 թվականից։ 1971 թվականի մայիսին եղել է Երևանում։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես փորձարկող օդաչու, Գ․ Դոբրովոլսկու և Վ․ Վոլկովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-11» տիեզերանավով։
1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ։ Ուղեծրում փորձարկել է «Օրիոն-1» տիեզերական աստղադիտակը։ Հունիսի 30-ին թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս՝ Պացաևը և անձնակազմի մյուս անդամները զոհվել են։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.