From Wikipedia, the free encyclopedia
Վենեսուելացիներ, ազգ, Վենեսուելայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ ավելի քան 37,6 միլիոն։ Խոսում են իսպաներեն։ Դավանում են կաթոլիկություն։ Վենեսուելացիների հիմնական կորիզը ձևավորվել է զանազան էթնիկ, խմբերի (իսպաներեն և բասկ, վերաբնակիչներ, հնդկացի բնիկներ, Աֆրիկայից կամ Վեստ-Ինդիայից բերված նեգր ստրուկներ) միախառնման հետևանքով։ Վենեսուելացիները Լատինական Ամերիկայի առավել մետիսացված ժողովուրդներից են․ հիմնական զանգվածը կազմում են իսպանա-հնդկացի մետիսները (հյուսիսում՝ հաճախ նեգրական խառնուրդով), մոտ 10%-ը՝ նեգրերը, մուլատներն ու սամբոները, 12-15% ֊ը՝ սպիտակամորթ բնակչությունը։ Վենեսուելացիների ինքնագործ բնակչության մեջ գերակշռում են գյուղատնտական պրոլետարիատն ու սակավահող գյուղացիությունը։ Բանվորների զգալի մասն աշխատում է նավթարդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 369)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.