From Wikipedia, the free encyclopedia
«Վատ տղաները 2» (անգլ.՝ Bad Boys II), ռեժիսոր Մայքլ Բեյի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ուիլ Սմիթը, Մարտին Լոուրենսը, Հորդի Մոլյան, Գեբրիել Յունիոնը, Փեթեր Ստորմարեն, Թերեզա Ռենդլը, Ջո Պանտոլյանոն, Մայքլ Շենոնը, Ջոն Սեդան, Յուլ Վասկեզը։
Ապօրինի կերպով թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի դետեկտիվներ Մայք Լորին և Մարկուս Բերնետը առաջադրանք են ստանում հետազոտել Մայամի քաղաք թմրանյութերի տեղափոխման նոր սխեման։ Այդ հետաքննությունը նրանց դուրս է բերում տեղական նարկոբարոնների կողմից կազմակերպվող դավադրության վրա, որի արդյունքում նրանք կկարողանային վերահսկողության տակ պահել թմրանյութերի առևտուրը քաղաքում։ Պատահաբար այդ մասին իմանում են անլեգալ շուկայի մյուս մասնակիցները, որի արդյունքում սկսվում է իսկական պատերազմ։ Չնայած այս ամենին՝ Մայքին և Մարկուսին հաջողվում է գործը հաջողությամբ գլուխ բերել և ճաղավանդակների հետև ուղարկել մատակարարներին։ Բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, երբ Մայքը շատ լուրջ հետաքրքրվում է Մարկուսի քրոջով՝ Սիդնիով։ Դրանից հետո դետեկտիվների համար առաջնային է դառնում անձնական հարաբերությունների քննարկումը։
Դերակատար | Դեր |
---|---|
Մարտին Լոուրենս | դետեկտիվ Մարկուս Բյորնեթ |
Ուիլ Սմիթ | դետոկտիվ Մայք Լոուրի |
Ժորդի Մոլյա | Հեկտոր Խուան Կառլոս «Ջոնի» Թափիա |
Գաբրիել Յունիոն | Սիդնի «Սիդ» Բյորնեթ |
Օլեգ Տակտարով | Ջոզեֆ |
Փիթր Ստորմարե | Ալեքսիս |
Թերեզա Ռենդլ | Թերեզա Բյորնեթ |
Ջո Պանտոլիանո | կապիտան Հովարդ |
Մայքլ Շենոն | Ֆլոյդ Փոթիթ |
Ջոն Սելլի | դիպուկհար Ֆլետչեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.