From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Վասիլևիչ Դոկուչաև (ռուս.՝ Василий Васильевич Докучаев, փետրվարի 17 (մարտի 1), 1846, Միլյուկովո, Սիչևսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1903, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բնախույզ։
Ժամանակակից հողագիտության և գոտիական ագրոնոմիայի հիմնադիրը։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնական գիտությունների բաժինը (1871)։ 1883 թվականից Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ «Ռուսական սևահող» (1883) աշխատության մեջ հիմնավորել ու ձևակերպել է հողագիտության հիմնական դրույթները, տվել հողի առաջին գիտական բնորոշումը, առաջարկել նոր դասակարգում, ուսումնասիրման պրոֆիլային՝ դասական մեթոդ, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում[փա՞ստ]։
Դոկուչաևը ուսումնասիրել է հողերի աշխարհագրական դասավորման գոտիականության օրինաչափությունը, երաշտի պատճառները և մշակել դրա դեմ պայքարի միջոցների համալիր՝ դաշտապաշտպան անտառաշերտեր, բազմամյա խոտաբույսերի մշակում, ցանքաշրջանառություն, ջրերի արդյունավետ օգտագործում։ 1946 թվականից սահմանված էր Վասիլ Դոկուչաևի անվան ոսկե մեդալ ու մրցանակ, որը շնորհում էր ԽՍՀՄ ԳԱ Նախագահությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.