From Wikipedia, the free encyclopedia
Վահրամ Չուբիմ, Վահրամ Միհրևանդակ, Բահրամ Չուբին (ծննդյան թվականներն անհայտ-մոտ 592), պարսիկ զորահրամանատար, Իրանի շահ 590-591 թվականներին։ 589 կամ 590 թվականին խորասանում պարտության է մատնել Իրան ներխուժած թյուրքերին։ Պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ Արտահայտելով զինվորական բարձր ավագանու շահերը, 589 կամ 590 թվականին ապստամբել է մանր ազնվականության և առևտրականների վրա հենվող Որմիզդ 4-րդ-ի դեմ, սպանել նրան, գերել թագաժառանգին (ապագա շահ Խոսրով 2-րդ Ափարվեզին), իրեն հռչակել «արքայից արքա»։ Խոսրովն օգնություն է խնդրել Բյուզանդիայի կայսր Մավրիկիոսից (Մորիկ)։ Զորավար Մուշեղ Մամիկոնյանը բյուզանդական և հայկական զորքերով ճնշել է Վահրամ Չուբիմի ապստամբությունը։ Վահրամ Չուբիմը փախել է թյուրք, խաքանի մոտ, սակայն շուտով սպանվել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Չուբին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 247)։ |
Վահրամ Չուբին | |
Մասնագիտություն՝ | սպա, archer, ռազմական հրամանատար, կառավարիչ և գրող |
---|---|
Դավանանք | Զրադաշտականություն |
Ծննդյան օր | 6-րդ դար |
Ծննդավայր | Ռեյ, Իրան կամ Սասանյան Պարսկաստան |
Վախճանի օր | 592 |
Վախճանի վայր | Ֆերգանա, Ուզբեկստան կամ Western Turkic Khaganate |
Դինաստիա | House of Mihrān? |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան և Western Turkic Khaganate |
Հայր | Bahram Gushnasp? |
Ամուսին | Gordiya? |
Զավակներ | Mihran Bahram-i Chubin? |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.