From Wikipedia, the free encyclopedia
Սև խաչ, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Վանում հայերի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողոպուտից զերծ պահելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Ըստ կանոնադրության, անդամները պետք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտնի, դավաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել է կազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվելու էին մահվան։ Սերտ կապ է հաստատել Կարինի «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի կազմակերպության հետ։ Աջակցություն է ստացել Վանի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականից։ Ունեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսություններ, ազգային երգի երեկոներ և այլն), «Զինակիր» անունով երիտասարդական խումբ (որը 1882 թվականի մայիսին, Ազգային սահմանադրության 22-րդ տարեդարձի առթիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վարագա վանքը)։ Կարինի «Պաշտպան Հայրենյաց»-ի ջախջախումից հետո (1882 թվականի վերջին) թուրքական իշխանությունները ձերբակալություններ են սկսել նաև Վանում։ Ենթադրվում է, որ «Սև խաչը»-ը գոյատևել է մինչև 1880-ական թվականների կեսը։ «Սև խաչ»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղաքական կուսակցության՝ «Արմենական կազմակերպության» հիմնադրմանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.