From Wikipedia, the free encyclopedia
Ստրադիվարի, Ստրադիվարիուս (իտալերեն` Stradivari, լատիներեն` Stradivarius) Անտոնիո (1644[1][2][3][…], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] և անհայտ - դեկտեմբերի 18, 1737[5][6][4], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4]), լարային գործիքների իտալացի վարպետ։ Ն․ Ամատիի աշակերտը։ Կրեմոնայում բացել է սեփական արհեստանոց (1667 թ.)։
Երկար տարիներ աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում պատրաստել սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակվանից ստեղծել է իր լավագույն նվագարանները։ Նրա պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։
Դրանցով հանդես են գալիս աշխարհի խոշորագույն կատարողները։
Մոսկվայում, երաժշտական գործիքների պետական հավաքածուում, պահվում են Ստրադիվարիի ստեղծած մի քանի ջութակներ, ալտեր, թավջութակներ։ Ստրադիվարի աշակերտներն էին իր որդիներ Ֆրանչեսկոն (1671-1743 թթ.) և Օմոբոնոն (1679-1742 թթ.), ինչպես և Կ․ Բերգոնցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.