Ստուպա
From Wikipedia, the free encyclopedia
Ստուպա (սանսկրիտ՝ स्तूप, stūpa), գմբեթաձև շինություն, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը։ Այս տեղն օգտագործվում է մեդիտացիայի համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Stūpa բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գագաթ։ Այն իրենից ներկայացնում է գնդաձև շինություն առանց ներսում տարածքի։ Ճարտարապետությունը կարող է տարբերվել երկրից երկիր, սակայն հիմնական մասերը մնում են անփոփոխ. Հիմք, աստիճան, գմբեթ, սայր, տանիք։ Ընդ որում դրանց մեկնաբանությունը տարբեր է լինում։ Համաձայն մեկի դրանք նույնացվում են տարերքների հետ (հող, ջուր, կրակ, օդ)։ Նաև հայտնի է մեկնաբանություն, համաձայն որի այդ մասերը ներկայացնում են հոգևոր մաքրվածության աստիճանը. հիմքը դա մթագնած ուղեղն է, հաջորդ աստիճանը ճանապարհի սկիզբն է, սայրը բոդհիսատվայի վիճակն է (մարդու որոշումը դառնալ Բուդդա հանուն մարդկության բարօրության), իսկ գմբեթը՝ մաքրության գերագույն մակարդակը՝ Բուդդայի վիճակը։