From Wikipedia, the free encyclopedia
Ստատիկա հուն․ στατός — կշռի, հավասարակշռության մասին գիտություն), մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է ուժերի ազդեցությամբ նյութական մարմինների (կետերի) հավասարակշռության պայմանները (տես Հավասարակշռություն մեխանիկական համակարգի)։ Ըստ հավասարակշռության վիճակի որոշման սկզբունքների տարբերում են վերլուծական և երկրաչափական ստատիկա։ Վերլուծական ստատիկաձի հիմքում ընկած է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, որից բխում են ցանկացած մեխանիկական համակարգի հավասարակշռության ընդհանուր պայմանները։ Երկրաչափական ստատիկայի հիմնված է այսպես կոչված ստատիկայի աքսիոմների վրա, որոնք արտահայտում են նյութական մասնիկի և բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ուժերի հատկությունները։ Ստատիկայի հիմնական աքսիոմները հետևյալն են․
Հավասարակշռված են համարվում այն ուժերը, որոնց ազդեցությամբ ազատ պինդ մարմինը կարող է հաշվարկի իներցիալ համակարգի նկատմամբ գտնվել դադարի վիճակում։ Երկրաչափական ստատիկայի մեթոդներով ուսումնասիրվում է պինդ մարմնի (կետի)ստատիկա։ Դիտարկվում են երկու տիպի խնդիրներ․
Առաձգական, դեֆորմացվող մարմինների, ինչպես նաև հեղուկների և գազերի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանները դիտարկվում են առաձգականության տեսության մեջ, հիդրոստատիկայում և աերոստատիկայում։ Ստատիկայի հիմնական հասկացություններից են ուժի կենտրոնի ու առանցքի նկատմամբ ուժի մոմենտի, ինչպես նաև ուժազույգի հասկացությունները։ Ուժերի և կենտրոնի նկատմամբ դրանց մոմենտների գումարումը կատարվում է վեկտորների գումարման կանոնով։ Տվյալ մարմնի վրա ազդող բոլոր ուժերի երկրաչափական գումարին հավասար մեծությունը կոչվում է այդ ուժահամակարգի գլխավոր վեկտոր, իսկ կենտրոնի նկատմամբ նշված ուժերի մոմենտների երկրաչափական գումարին հավասար մեծությունը՝ ուժահամակարգի գլխավոր մոմենտ նշված կենտրոնի նկատմամբ։ Ուժերի բերման խնդրի լուծումը հանգեցնում է հետևյալ հիմնական արդյունքի, բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ցանկացած ուժահամակարգ համարժեք է տարածության կետում կիրառված մեկ ուժի ( գլխավոր վեկտոր) և մեկ ուժազույգի, որի մոմենտը հավասար է այդ կենտրոնի նկատմամբ համակարգի գլխավոր մոմենտին։ Հետևաբար, ցանկացած ուժահամակարգի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանը այդ ուժահամակարգի գլխավոր վեկտորի և գլխավոր մոմենտի միաժամանակ զրո լինելն է։ Մարմինների համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրում են յուրաքանչյուր մարմնի համար առանձին հավասարակշռության հավասարումներ կազմելով, հաշվի առնելով ազդման և հակազդման հավասարության օրենքը։ Եթե հավասարակշռության հավասարումների մեջ անհայտների թիվը գերազանցում է այդ անհայտները պարունակող հավասարումների թիվը (ստատիկորեն անորոշելի համակարգ), ապա համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել մարմինների դեֆորմացիաները։ Ստատիկայի խնդիրների լուծման գրաֆիկական մեթոդները հիմնվում են ուժերի բազմանկյան և պարանային բազմանկյան կառուցման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 109)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.