From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ սունկ (լատին․՝ Boletus edulis), թնջուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի տեսակ։
Սպիտակ սունկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բազիդիոմիցետներ, բարձրակարգ սնկերի դաս | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Boletus edulis
Bull., 1782
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Հայաստանում հազվադեպ հանդիպում է անտառային գոտիներում՝ ամռանից մինչև ուշ աշուն՝ հողի վրա (1000-1900 մ բարձրություններում)։
Ընդհանուր՝ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորրայի շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ, Զանգեզուրի ֆլորրայի շրջանում՝ Գորիսի շրջակայք, Ապարանի՝ Մարմարիկ գետի ափին, Լոռու՝ Թումանյան կայան։
Երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է՝ մանր ծակոտիներով, սկզբում՝ սպիտակ, հասուն տեսակներինը՝ դեղնականաչավուն երանգով։ Պտղամիսն ամուր է, սպիտակ։ Ոտիկը (բարձրությունը 7-12 սմ, հաստությունը՝ 2-6 սմ) գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած, բաց գորշավուն, վերևի մասում՝ ցայտուն արտահայտված սպիտակ, ապա՝ կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով։ Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կաղնու, սոճու, բոխու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-25 սմ) բարձիկաձև է, մսալի։ Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգիական պայմաններից, սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, սաղարթավոր անտառներում՝ բաց, դժգույն դեղնագույն։
Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդային հատկություններ։ Պիտանի է բոլոր տեսակի խոհարար, մշակման և մթերման համար։ Ավելի արժեքավոր են չորացրած պտղամարմինները։ Ունի նաև բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր։ Նման է ոչ ուտելի լեղասնկին։ Վերջինս ունի դառը համ, պտղամիսը կտրելիս վարդագույն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.