![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/Little_Miss_Muffet_2_-_WW_Denslow_-_Project_Gutenberg_etext_18546.jpg/640px-Little_Miss_Muffet_2_-_WW_Denslow_-_Project_Gutenberg_etext_18546.jpg&w=640&q=50)
Ֆոբիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոբիա (հուն․՝ φόβος - «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից[1]։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով[1]։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից[1]։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ[1]։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի[1]։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ[2]։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից[1]։
Ֆոբիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հետևանք | վախ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա |
![]() |
Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների, սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա[1][3]։ Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները[1]։ Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից[4]։ Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ[1]։ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց[1]։ Գորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի[1]։
Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա[3]։ Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են[3]։ Սոցիալական ֆոբիան և ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների համակցման միջոցով[5][6]։ Օգտագործվող դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները[5]։
Հատուկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8% , Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%, ԱՄՆ-ում 7%-ը, մնացած երկրներում 0,5–2,5%-ը։ Գորաֆոբիա ունեն մարդկանց 1,7%-ը[1][7]։ Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։ Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում[1][7]։ Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց[1][7]։ Ֆոբիաներ ունեցեղ մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում[1]։