Սուրբ Հեղինեի կղզի
կղզի Ատլանտյան օվկիանոսում / From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հեղինեի կղզի[2] (անգլ.՝ Saint Helena [ˌseɪnt hɨˈliːnə]) կամ Սուրբ Հեղինե կղզի[3], փոքր կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Հարավային կիսագնդում՝ Աֆրիկայի ափերի մոտ։ Հայտնի է նրանով, որ այստեղ է աքսորվել Բոնապարտը «Նապոլեոնյան հարյուր օրերից» հետո։
Արագ փաստեր Սուրբ Հեղինեի կղզի, Տեսակ ...
Սուրբ Հեղինեի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի և վարչատարածքային միավոր |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա |
Վարչատարածքային միավոր | Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա |
Երկարություն | 15 կմ |
Լայնություն | 11 կմ |
Մակերես | 121 կմ² |
Ամենաբարձր կետը | Diana's Peak? |
Բնակչություն | 3924 մարդ (2022)[1] |
Անվանված է | Հեղինե Կոստանդնուպոլսեցի |
Փակել
Տարածությունը 122 կմ² է, բնակչությունը՝ 4534։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Ջեյմսթաուն։ Կազմված է գլխավորապես բազալտներից։ Հարավային մասում կան հանգած հրաբուխների խառնարաններ։ Բարձրությունը մինչե 818 մ է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Տարածված են մարգագետիններն ու թփուտները։ Մշակում են նորզելանդական վուշ։ Հայտնագործել են պորտուգալացիները, 1502 թվականին։ Նապոլեոն 1-ինը 1815 թվականին աքսորվել է Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ մահացել է 1821 թվականին։