![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Zoravor_Surp_Astvatsatsin_Church.jpg/640px-Zoravor_Surp_Astvatsatsin_Church.jpg&w=640&q=50)
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատ (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի), կրոնական կառույց հին Երևանի Շահար թաղամասի հյուսիսային կողմի այգեստանում։ Պարփակված է Պուշկին և Թումանյան փողոցներում` բազմահարկ բնակելի շենքերի միջև։ 17-րդ դարում եկեղեցին գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս` հյուսիսային կողմի այգիների տարածքում։ Սուրբ Զորավոր եկեղեցին 17-րդ դարի վերջին կառուցված տիպիկ հուշարձան է, որպիսիք էին Երևանի մեծ երկրաշարժից (1679 թ.) հետո 1690-ական թվականներին վերակառուցված Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Սուրբ Պողոս-Պետրոս և մյուս եկեղեցիները։
Արագ փաստեր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Անանիայի մատուռն ու Զորավոր եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1693 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Եկեղեցական համալիր Զորավոր Սբ. Աստվածածին |
Կազմված է | Խաչքար Էլիազի, Խաչքար Մովսեսի, Խաչքար Խոջա Փանոսի, Խաչքար Հովհաննեսի և Խաչքար Հուրիխանի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Կառուցման ավարտ | 1694 թ |
Հիմնադրված | 1693 |
![]() | |
![]() | |
![]() | |
surbzoravor.am |
Փակել