![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Shakedown_2008_Figure_1a.jpg/640px-Shakedown_2008_Figure_1a.jpg&w=640&q=50)
Սնոուբորդ (սպորտաձև)
ձմեռային մարզաձև / From Wikipedia, the free encyclopedia
Ձնասահք, սնոուբորդ, սնոուբորդինգ (անգլ.՝ snowboarding, անգլ.՝ snow՝ ձյուն և անգլ.՝ board՝ տախտակ), ձմեռային օլիմպիական սպորտաձև, որի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե այն ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա (սենդբորդինգ)։
Արագ փաստեր Սնոուբորդ, Տեսակ ...
Սնոուբորդ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձմեռային մարզաձև, boardsport? և օլիմպիական մարզաձև |
![]() |
Փակել
Քանի որ հաճախ սնոուբորդով սահքը անցկացվում է անպատրաստ լանջերին և մեծ արագությամբ, վնասվածքներից պաշտպանվելու համար օգտագործվում է տարատեսակ հանդերձանք՝ լեռնադահուկային սաղավարտ, հոդերի, ձեռքերի, ոտքերի և մեջքի պաշտպանություն։
1998 թվականին Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ սնոուբորդը առաջին անգամ ներառվեց օլիմպիական ծրագրի մեջ։