Սմբատ Ա Սյունի կամ Սմբատ Սահակյան, Սյունիքի թագավորության հիմնադիր թագավոր։ Իշխել է տասը տարի (987 - 998)։ Սմբատ Սյունին Աշոտ Սյունու 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր։ 963 թվականից որպես Սյունիքի իշխան՝ իր տիրապետությունն էր հաստատել Ծղուկ և Բաղք գավառներում։ 976-980 թվականներին Սյունիների իշխանության դրոշն էր հաստատել ամբողջ Սյունիքի վրա։ 987 թվականին[1], օգտվելով Անիի թագավորության ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու Արցախի իշխանների օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ։ Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի Գեղարքունիք և Երնջակ գավառները։

Արագ փաստեր Սմբատ Ա Սյունի, Սյունիքի արքա ...
Սմբատ Ա Սյունի
Սյունիքի արքա
Իշխանություն987 - 998
Մահացել է՝998
ՀաջորդողՎասակ Ա Սյունի
ՏոհմՍյունիներ
ՀայրՍահակ Սյունի
ԵրեխաներՎասակ Ա Սյունի
Փակել

Ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանը՝

Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ՝ Սիւնեաց տեառն

Սմբատ Ա-ն հիմնում և ձևավորում է թագավորական ապարատը, բացում դատարաններ, նորոգում ամրոցները և ժամանակակից տեսքի բերում բանակը։

Սմբատի կառավարումը

988 թվականին[3] ճանաչեց Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ 991—992 թվականներին Գագիկ Ա թագավորը իր վասալից գրավում է Վայոց ձորը[4], Ճահուկը և Ծղուկի հյուսիսը՝ ստիպելով Սյունիքի թագավորին բավարարվելով նահանգի հարավային գավառներով։ Փոխարենը Սմբատը ստանում է Երնջակը, որը ազատագրվել էր Գողթանի ամիրայությունից։

970 թվականին Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը՝ Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։

Այդ ինչո՞ւ Հրաչեի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից՝ ոչ։ Չէ՞ որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ։ Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալությունը։

Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու Վասպուրականի թագավորությունների ու Աղվանքի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, գյուղատնտեսությունից բացի, մեծ զարկ էր ստացել պղնձի հանույթն ու ձուլումը։

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան[5]։

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը, վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։

Ծանոթագրություններ

Տես նաև

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.