Սլովենիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Սլովենիայի օբյեկտները թվով 3-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,3 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Երկու օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշով, իսկ 1-ը՝ բնական։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 3 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Սլովենիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1992 թվականի նոյեմբերի 5-ին[2]։ Առաջին օբյեկտը, որը գտնվում է Սլովենիայի տարածքում, ընդգրկվել է ցանկում 1986 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 10-րդ նիստում։