հայ քահանա, Ամենայն Հայոց Կաթողիկոս From Wikipedia, the free encyclopedia
Սիմեոն Ա Երևանցի (1710[1][2], Երևան - 1780[1][2], Վաղարշապատ), Ամենայն Հայոց Կաթողիկոս, 18-րդ դարի հայ ականավոր աստվածաբան, մատենագիր, մշակութային և քաղաքական գործիչ։
Սիմեոն Ա Երևանցի Սիմեոն Երևանցին ըստ Խորեն Հակոբյանի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Գահակալություն | 1763 |
Ծնվել է | 1710[1][2] |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 1780[1][2] |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Իրավանախորդ | Հակոբ Ե Շամախեցի |
Իրավահաջորդ | Ղուկաս Ա Կարնեցի |
Ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հետ։ 1752-ին Սիմեոն Երևանցին արդեն վարդապետ էր, իսկ 1759-ին՝ եպիսկոպոս։ 1756 թ. Սիմեոն Երևանցի վարդապետը գնում է Կոստանդնուպոլիս, որտեղ և շարունակում է իր հոգևոր գործունեությունը։ Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ Մադրասում։ 1763 թ. մարտի 21-ին վախճանվում է Հակոբ Ե Շամախեցի կաթողիկոսը և մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին Սիմեոն եպիսկոպոս Երևանցուն օծում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։
Իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով։ Նախ և առաջ վերաշինում է Մայր Աթոռի արտաքին պարիսպը, որի գոյություն չունենալու պատճառով վանքապատկան մի շարք շինություններ բազմիցս ենթարկվում էին ասպատակողների վայրագություններին։ Պարսպի շինության ժամանակ Վաղարշապատ գյուղի այն տները, որոնք խառնիխուռն շինություններով շրջապատել էին Մայր Աթոռը, քանդում ու հեռացնում է Մայրավանքից մոտ 200-250 մ դեպի հյուսիս։ Այնուհետև իր միջոցներով կառուցում է արդեն նոր գյուղի տներն ու գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։
Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործերի թվին են պատկանում Մայր Աթոռի սեղանատան, մոմատան, դպրատան, միաբանական խցերի, նոր քանքանի, ձիթահանքի և այլնի կառուցումները։ Նորոգել է Մայր տաճարի չորս հաստահիմն և բարձր սյուները, իսկ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.)[3]։
Իր գործունեության ընթացքում Սիմեոն կաթողիկոսը կարգավորել է նաև հայոց Տոնացույցը, որն էլ տպագրեց իր հիմնած տպարանում՝ 1774 թ.։
1779 թվականից սկսած Սիմեոն Երևանցու մոտ նկատվում է հիվանդության խորացում, իսկ 1780 թվականի հուլիսի 16-ին, Վարդավառի օրը, վախճանվում է հայոց շինարար կաթողիկոսը։ Նրա աճյունն ամփոփված է Սբ. Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում։ Տապանաքարն ունի չափածո արձանագրություն։
Կաթողիկոսական գահին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդում է Ղուկաս Ա Կարնեցին։
Սիմեոն Երևանցու անունով Երևանի Կոնդ թաղամասում կոչվում է փողոց։
Սիմեոն կաթողիկոսի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա «Ջամբռ» աշխատությունը[4], ուր ամփոփված են ոչ միայն հայ ժողովրդի ու եկեղեցու, այլև տիրապետության հասած երկրների ռազմական, քաղաքական և սոցիալական պատմությունը։ Պաւել Չոբանյանի կողմից կազմվել է Սիմեոն Երևանցու լիակատար մատենագիտությունը[5]։
Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ՝ հավատացյալների կողմից սիրված «Տէր ողորմեա» աղոթքն հավելվել է Սուրբ Պատարագի մեջ։ Մինչ այդ, երգը ցասման ժամի մաս է կազմել ու ընդհանրապես կատարվում էր բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.