հայ արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության լեյտենանտ, կապիտան From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Հովհաննեսի Հարությունյան (մայիսի 21, 1920, Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ - 1994[1] կամ 1995[2][Նշում 1], գրական անուն է դարձրել տոհմական Ումառյան ազգանունը), հայ արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության լեյտենանտ, կապիտան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Սերգեյ Ումառյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1920 |
Ծննդավայր | Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ |
Վախճանվել է | 1994[1] կամ 1995[2] |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերգեյ Ումառյան Վիքիդարանում |
Սերգեյ Ումառյանը ծնվել է 1920 թվականի մայիսի 21-ին, Լեռնաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և աշխատել հայրենի գյուղում։ 1941 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ և 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայության ընթացքում նրան շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում։ Բելառուսական ռազմաճակատում 90-րդ հեծելազորային գնդի սանիտարական գումարտակում օգնել է հարյուրավոր վիրավորների։ Եղել է բժշկական ծառայության լեյտենանտ, սանիտարական գումարտակի հրամանատար, մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Նեմանի սառցահատի մարտական գործողությանը, Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրման մարտերին։ Բեռլինի գրավումից հետո սանիտարական գումարտակի հրամանատար, կապիտան Ումառյանը զորացրվել և վերադարձել է հայրենիք[3]։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ 1952 թվականից աշխատել է «Հայաստան» (1976 թվականից՝ «Սովետական գրող») հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր[4][5]։
Պարգևատրվել է շքանշաններով ու մարտական մեդալներով։
Ումառյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆիրդուսու «Շահնամե», Օմար Խայամի քառյակները, արևելյան և «Ճապոնական հեքիաթներ»-ի ու գեղարվեստական ստեղծագործությունների ընտրանին։ «Անդոկ», «Ռուսա» պատմական վեպերի, «Սյունիքը դիցարան» և այլ աշխատությունների հեղինակ է։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.