From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Սենեքերիմ (անհայտ - 959 կամ 1003), Փառիսոսի թագավոր մոտ 958 թվականից։
Սենեքերիմ-Հովհաննես Սևադա | |
---|---|
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 959 կամ 1003 |
Տոհմ | Արշակունիներ |
Հայր | Ichkanik d'Héréthie? |
Սահակ Սևադայի որդին։
Հորից ժառանգություն ստանալով Փառնես (Փառիսոս) գավառը, հիմնադրել է Փառիսոսի թագավորությունը, որը ճանաչել են Պարսից արքունիքը և բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Դավիթ Մագիստրոսը։ Վերջինս, ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Սենեքերիմին ուղարկել է «թագ և արքայական ծիրանի»։
Հայ Բագրատունիները հավանաբար չեն ընդունել Սենեքերիմի թագավորությունը։ Այդ մասին է վկայում Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացու Արցախ կատարած այցելությունը, որի նպատակն էր մեղմել անջատամետ ձգտումները։ 10-րդ դարի վերջին Սենեքերիմի եղբոր՝ Խաչենի տիրակալ Գրիգորի հետ գոյության պայքար է մղել Գանձակի ամիրա Փադլունի դեմ։ Սենեքերիմի գահը ժառանգել է եղբորորդին՝ Փիլիպպեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.