Սարսափի գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Սարսափի գրականություն (անգլ.՝ horror literature, horror fiction), գեղարվեստական գրականության ժանր, որի նպատակն է ընթերցողի մոտ վախի զգացում առաջացնել։ Միևնույն ժամանակ ֆենտեզիի և միստիկայի ժանր՝ չնայած այն բանին, որ նրանցից յուրաքանչյուրը տարաբնույթ զգացողություններ է պատկերում գրականության մեջ։ Եթե ֆանտազիան կամ միստիկան հիմնականում հենվում են անիրական պատրանքների վրա, ապա սարսափ ժանրը միշտ չէ, որ ֆիկցիայի կամ անիրական երևույթի վրա է հիմնվում։ Սարսափ ժանրի ներկայացուցիչները սովորաբար պատմելու յուրատեսակ ձև ունեն՝ իրական իրադարձությունների վրա հիմնված կեղծիքը ներկայացնելով։ Սակայն, օրինակ, հոգեբանական թրիլլեր ժանրում արգելված է ֆանտաստիկ ժանրի որևէ նշույլ։ Սարսափի գրականության կերպարները տարբեր ժողովուրդների առասպելներից են՝ վամպիր, զոմբի, մարդագայլ, դևեր։ Բայց միշտ չէ, որ սարսափ ժանրի գրականության մեջ պատմությունը հիմնվում է բառի բառացիորեն գերբնական իմաստով։