Սապատավոր լեռ
From Wikipedia, the free encyclopedia
«Սապատավոր լեռ» (անգլ.՝ Brokeback Mountain), ռեժիսոր Էնգ Լիի ամերիկյան մելոդրաման երկու կովբոյների սիրային կապի մասին, որը համարվում է «կինոյի պատմության մեջ առաջին գեյ-վեստերնը»[9] : Սցենարի հիմքում ընկած է գրող Էննի Պրուի համանուն պատմվածքը։ Գլխավոր դերերը կատարել են Հիթ Լեդջերը և Ջեյք Ջիլենհոլը։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ֆիլմը ստացել է BAFTA-ի չորս մրցանակ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ջեյք Ջիլենհոլը, «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար», Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիաի մրցանակի ութ առաջադրում այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան»՝ Հիթ Լեդջերի կատարմամբ, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ջեյք Ջիլենհոլի կատարմամբ, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ՝ Միշել Ուիլյամսի կատարմամբ, «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։ Ամերիկյան ակադեմիայի արարողության արդյունքներով ֆիլմը հաղթանակ է տարել երեք կատեգորիաներում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։
Բացի այդ, ֆիլմը շնորհվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի յոթ անվանակարգերով՝ «Լավագույն դրամատիկական ֆիլմ», «Դրամատիկական ֆիլմում տղամարդու լավագույն դերը» անվանակարգերով՝ Հիթ Լեդջերի կատարմամբ, «Երկրորդ պլանի կանանց լավագույն դերը»՝ Միշել Ուիլյամսի կատարմամբ, «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերով։