Սաութհեմփթոն ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Սաութհեմփթոն (անգլ.՝ Southampton Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Սաութհեմփթոն քաղաքից, որը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1885 թվականին Սբ Մարիամ (անգլ.՝ ST MARY) եկեղեցու երիտասարդական ասոցիացիայի անդամների կողմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սաութհեմփթոն | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Southampton Football Club | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | նոյեմբերի 21, 1885 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Սենտ Մերիս | |||
Տարողունակություն | 32,505 | |||
Տեր | Գաո Ջիշենգ | |||
Նախագահ | Ռալֆ Կրյուգեր | |||
Մարզիչ | Մաուրիսիո Պելեգրինո | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2018-19 | 16-րդ | |||
|
Սեինթներն իր տնային խաղերն անց է կացնում Սուրբ Մարի մարզադաշտում, որտեղ ակումբը տեղափոխվել է 2001 թվականից։ Այդ օրվանից ի վեր թիմը խաղում է կարմիր և սպիտակ համազգեստով։ Ակումբը վաղեմի մրցակցության մեջ է Փորթսմաութ ֆուտբոլային ակումբի հետ։ Նրանց միջև անցկացվող խաղերը հայտնի են որպես Սաութ Քոսթ Դերբի։
Ակումբը 1976 թվականին մեկ անգամ հաղթել է Անգլիայի Ֆուտբոլի Գավաթը, իսկ նրա երբևէ ամենաբարձր գրաված տեղը եղել է Առաջին Դիվիզիոնի 2-րդ տեղը՝ 1983-84 մրցաշրջանում։ Սաութհեմփթոնը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ներքևում է հայտնվում 2005 թվականի մայիսի 15-ին՝ ֆուտբոլային դիվիզիոնի մրցաշրջանում 27-րդ տեղը զբաղեցնելով։
2009 թվականի հուլիսի 8-ին Շվեյցարիայի գործարար Մարկուս Լեյբհերը, ով մահացել է 2010 թվականի օգոստոսին գնում է ակումբը։ 2010 թվականի սեպտեմբերին Նիգել Ադկինսը նշանակվում է ակումբի մենեջեր (երեք տարի պայմանագրով)։ Իր ղեկավարման 2 տարիների ընթացքում նա ակումբին զգալի հաջողությունների է հասցնում։