From Wikipedia, the free encyclopedia
Սայլ, անվավոր փոխադրամիջոց։ Լինում է երկանիվ և քառանիվ։ Տարածված է եղել գրեթե բոլոր ժողովուրդների մոտ։
Հայաստանի բրոնզեդարյան հնավայրերից (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն) հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից (սկավառակաձև) և ամրացրել սռնուն (պտտվել է շարժական սռնու հետ միասին)։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։
Ըստ բեռան ծանրության և ճանապարհի դժվարության՝ սայլը քաշել են մեկից մի քանի զույգ լծկաններ (եզ, գոմեշ, ձի, էշ և այլն)։ Շարժիչավոր փոխադրամիջոցների համընդհանուր տարածումից հետո սայլը գրեթե դուրս է մղվել գործածությունից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 166)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.