ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Սամյուել Բենշետրիտ (ֆր.՝ Samuel Benchetrit, հունիսի 26, 1973[1], Շամպինյի սյուր Մառն[2]), ֆրանսիացի գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր[3]։
Սամյուել Բենշետրիտ ֆր.՝ Samuel Benchetrit | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Շամպինյի սյուր Մառն[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, գրող և կինոդերասան |
Ամուսին | Մարի Տրենտինյան և Վանեսա Պարադի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0996471 |
Բենշետրիտը ծնվել է գնչուական, սեֆարդյան և աշքենազի հրեական արմատներ ունեցող ընտանիքում։
Տասնհինգ տարեկանում թողել է դպրոցը, որպեսզի լիովին նվիրվի լուսանկարչական արվեստին։
1998 թվականին ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհի Մարի Տրենտինյանի հետ, ով 2003 թվականին սպանվել է իր սիրեկանի՝ Բերտրան Կանտատի կողմից։ 1998 թվականի ապրիլի 17-ին զույգը երեխա էր ունեցել (Ժյուլ Բենշետրիտ)։ 2005-2012 թվականներին Բենշետրիտը հարաբերությունների մեջ է եղել ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիսի հետ։ 2007 թվականի մարտի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սաուլը[4]։ 2016 թվականին, իր հինգերորդ՝ «Շունը» ֆիլմը նկարահանելու ընթացքում, Բենշետրիտը սիրահարվել է այդ ֆիլմում նկարահանվող Վանեսա Պարադիին[5][6]։ 2018 թվականի հունիսին նրանք ամուսնացել են[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.