From Wikipedia, the free encyclopedia
Սաղմնաթաղանթներ (հին հունարեն՝ ἔμβρυον - «թաղանթում»), որոշ անողնաշարավոր կենդանիների, շնաձկների, բարձրակարգ ողնաշարավորների և մարդու սաղմը շրջապատող թաղանթներ։ Ապահովում են սաղմի կենսագործունեությունը և այն պաշտպանում արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։
Սաղմնաթաղանթներ | |
---|---|
Տեսակ | կենդանու զարգացման փուլը, բույսերի զարգացման փուլ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | օրգանիզմ և անհատական անատոմիական կառուցվածք |
Լատիներեն անվանում | Embryo |
MeSH | A16.254 |
Նկարագրված է | Ուզբեկստանի ազգային հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Բազմահատոր տեղեկագիրք և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 |
Embryos Վիքիպահեստում |
Տարբերում են՝
Ձվածին կենդանիների ձվաթաղանթները պահպանվում են սաղմնային զարգացման ամբողջ ընթացքում, իսկ կաթնասուններինը՝ լինում են միայն սկզբնական փուլերում։ Բուն սաղմնաթաղանթներին է պատկանում տրոֆոբլոստը, որը ձևավորվում է մարդու և կաթնասունների սաղմնային զարգացման ամենավաղ փուլերում։ Դրա միջոցով կապ է ստեղծվում արգանդի լորձաթաղանթի և սաղմի միջև։ Հետագայում տրոֆոբլաստը ծածկվում է թավիկներով և գոյացնում թավկևնի կամ խորիոն, որը սաղմի արտաքին թաղանթն է և մասնակցում է ընկերքի, առաջացմանը։
Ներքին աղմնաթաղանթի ամնիոնն է, որը ձևավորվում է առաջնային սաղմնային թերթիկներից, պատում է սաղմը ամբողջովին ու լցվում հեղուկով։ Այդպիսով բարենպաստ, ապահով միջավայր է ստեղծվում սաղմի համար։
Բարձրակարգ ողնաշարավորները և մարդը ունեն ևս մեկ սաղմնաթաղանթ՝ ալանտոիսը, որն առաջանում է սաղմի աղիքային խողովակի ետին բաժնից և զարգանալով արտաքինից՝ ծածկում է ամնիոնն ու դեղնուցապարկը։
Ալանտոիսն առավել զարգացած է սողունների և թռչունների օրգանիզմում և արյունատար անոթների խիտ ցանց ունենալու շնորհիվ նշված կենդանիների մոտ կատարում է շնչառական ֆունկցիա։ Մարդու և կաթնասունների ալանտոիսը մեծ չէ։ Զարգացման ավելի ուշ փուլերում ալանտոիսի ներսաղմնային մասերից գոյանում են միզապարկը (կաթնասուններ, մարդ) և ձևավորվում է կլոական (սողուններ, թռչուններ)։
Մարդու մոտ ներարգանդային զարգացումը տևում է մոտ 270 օր։ Ընդունված է այն բաժանել 2 շրջանի.
Հղիության առաջին եռամսյակում վիժման պատճառ կարող է հանդիսանալ քրոմոսոմային անոմալիան, երբ պտուղի մոտ քրոմոսոմային կազմը լիարժեք չէ։ Որպես այլ պատճառներ կարող են հանդիսանալ հետևյալները՝ հորմոնալ խնդիրները, ինֆեկցիոն իիվանդությունները, հղի կնոջ առողջական վիճակը, ծխելն ու թմրանյութերից կախվածությունը, վատ սնունդը, կոֆեինի չարաշահումը և այլն, ձվաբջջի ոչ ճիշտ ներդրումը արգանդում, մոր տարիքը (երբեմն վիժման պատճառ են համարում սեռական կյանքը, ծանր ֆիզիկական աշխատանքը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը)
Աբորտը հղիության ընդհատում՝ պտուղի հեռացում կնոջ արգանդից, առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։ Վիժումը լինում է ինքնաբեր և արհեստական։ Պատճառներն են՝ մոր ընդհանուր հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը (արգանդին հավելումների բորբոքում, ուռուցք, թերզարգացում), ինչպես և ֆիզիկական տրավման (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը) ու հոգեկան ապրումները (վախ, հուզմունք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.