Ռուս-թուրքական պատերազմներ
Զինված հակամարտություններ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև / From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-թուրքական պատերազմներ (ռուս.՝ Русско-турецкие войны, թուրքերեն՝ Osmanlı-Rus Savaşları), XVII-XIX դարերում Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև տեղի ունեցած մի շարք ռազմական հակամարտություններ։
Մինչև XVIII դարի 1-ին կեսը դրանք Ռուսաստանի համար պաշտպանական պատերազմներ էին և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու Ղրիմի թաթարների ասպատակությունների դեմ։ 18 դարի 2-րդ կեսից Ռուս-թուրքական պատերազմները կապված էին Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման և Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի էքսպանսիայի ուժեղացման հետ։ 1676-1681 թվականին Ռուս-թուրքական պատերազմը սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։ 1676 թվականին Լեհաստանի հետ կնքված հաշտությամբ Թուրքիան ձեռք բերեց Պոդոլիան։ Դեռևս 1669 թվականին թուրք, կառավարությունը դաշինք էր կնքել Աջափնյակի Ուկրաինայի հետ, Դորոշենկոյի հետ։ Աակայն Դորոշենկոն դավաճանեց, 1674 թվականին Ուկրաինայի միասնական հետման ընտրվեց Ձախափնյա Ուկրաինայի Աամոյլովիչը։ 1676 թվականին Դորոշենկոն 12 հազար զորաջոկատով գրավեց հետմանական մայրաքաղաք Չիգիրինը՝ հույս ունենալով թուրք, զորքի օգնությամբ վերականգնել իր իրավունքները։ 1676 թվականին հուլիսին Աամոյլովիչի և ռուս, զորահրամանատար Գ. Գ. Ռոմոդանովսկու գլխավորությամբ ռուս-ուկրաինական միացյալ զորքերը պաշարեցին Չիգիրինը և ստիպեցին Դորոշենկոյին հանձնվել։ Չիգիրինի համար պայքարը ռուս-ուկրաինական և թուրք-թաթարական զորքերի միջև շարունակվեց 1677-1678 թվականին։ 1678 թվականին օգոստոսին թուրքերին հաջողվեց գրավել այն։ 1679-1680 թվականին ռուս-ուկրաինական զորքը հաջողությամբ ետ մղեց Ղրիմի թաթարների հարձակումները։ 1681 թվականի հունվարի 13-ին Թուրքիան, չհասնելով իր նպատակին, հարկադրված ստորագրեց Բախչիսարայի պայմանագիրը (Բախչիսարայի հաշաության պայմանագիրը 1681 թվականին), որով ճանաչեց Ձախափնյա Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին։